5 Եւ յորժամ յաղօթս կայցես, մի՛ լինիցիս որպէս կեղծաւորքն, զի սիրեն ի ժողովուրդս եւ յանկիւնս հրապարակաց կալ յաղօթս, որպէս զի երեւեսցին մարդկան. ամէն ասեմ ձեզ. Այն իսկ են վարձք նոցա։
Այլ յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկաներ փող առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ. ամէն ասեմ ձեզ. Այն իսկ են վարձք նոցա։
Պիղծ է առաջի Տեառն ամենայն մեծամիտ. որ ձեռնամուխ լինի տարապարտուց՝ ոչ արդարասցի։ Սկիզբն ճանապարհի բարւոյ՝ գործելն զարդարութիւն, եւ ընդունելի են Աստուծոյ աղօթք՝ քան մատուցանել պատարագս։
Եւ յորժամ պահիցէք, մի՛ լինիք իբրեւ զկեղծաւորսն տրտմեալք, որ ապականեն զերեսս իւրեանց, որպէս զի երեւեսցին մարդկան թէ պահիցեն. ամէն ասեմ ձեզ. Այն իսկ են վարձք նոցա։