11 զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր.
Զպատուիրանօք նորա ոչ անցից՝ զի մի՛ մեռանիցիմ, ի ծոց իմ թաքուցից զբանս նորա։
Եւ ամենայն ոսկերք իմ ասասցեն. Տէր, ո՞ նման է քեզ. զի փրկեաց զաղքատն ի ձեռաց հզօրի, զաղքատն եւ զտնանկն յայնցանէ որ յափշտակեն զնա։
զբան զուր եւ սուտ՝ հեռի արա յինէն. մեծութիւն եւ տնանկութիւն մի՛ տար ինձ, այլ կշռեա ինձ զարժանն բաւականութեամբ.
Նա բնակեսցէ ի բարձր այրի վիմի հաստատնոյ. հաց տացի նմա՝ եւ ջուր նորա հաւատարիմ։
Նա պատասխանի ետ եւ ասէ. Գրեալ է թէ՝ Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։
Զհաց մեր հանապազորդ տուր մեզ զօրըստօրէն։
Այնպիսեացն պատուէր տամք, եւ աղաչեմք ի Տէր Յիսուս Քրիստոս, զի հանդարտութեամբ գործեսցեն եւ զիւրեանց հաց կերիցեն։
Այլ ունիմք կերակուր եւ հանդերձս, եւ այնու շատասցուք։
Եւ յարեաւ ինքն եւ երկոքին նուանք նորա, եւ դարձան յագարակէն Մովաբայ. զի լուան եթէ այց արար Աստուած՝՝ ժողովրդեան իւրում տալ նոցա հաց։