39 Այլ ես ասեմ ձեզ. Մի՛ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո, դարձո նմա եւ զմեւսն։
Եւ մատեաւ Սեդեկիա որդի Քանանու, եւ եհար Միքիայի զծնօտս նորա, եւ ասէ. Ո՞ր Հոգի Տեառն է այն, որ անց յինէն եւ խօսեցաւ ի քեզ։
Բարկութեամբ վարեալ կործանեաց զիս, կրճտեաց ի վերայ իմ զատամունս. նետք հինից նորա տեղացին ի վերայ իմ, տիգօք աչաց խաղաց ի վերայ իմ. արագ արագ եհար զիս ի ծունկս. միանգամայն ասպատակեցին ի վերայ իմ։՝՝
Մի՛ ասիցես թէ առից վրէժ ի թշնամւոյն. այլ համբեր Տեառն, զի քեզ օգնական լիցի։
Մի՛ ասեր թէ՝ Որպէս նա ընդ իս գնաց, եւ ես ընդ նա գնացից, հատուցից նմա՝ որպէս եւ զրկեաց զիս։
Զթիկունս իմ ետու ի հարուածս, եւ զծնօտս իմ յապտակս, եւ զերեսս իմ ոչ դարձուցի յամօթոյ ընդ երեսս թքանելոյ։
Մատուսցէ հարկանելեաց զծնօտս իւր, լցցի նախատանօք։
Մի՛ խնդրեսցէ վրէժ ձեռն քո. եւ ընդ որդւոց ժողովրդեան քո ոխս մի՛ ունիցիս, եւ սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո, զի ես եմ Տէր։
Արդ պաշարեսցի դուստրն ցանգով՝՝, զի նեղութիւն կարգեաց ի վերայ ձեր. գաւազանաւ հարցեն զծնօտս ազգաց Իսրայելի։
Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո՝ թող ի նա եւ զբաճկոն քո։
Ծածկէին զերեսս նորա եւ տանջէին՝՝, եւ հարցանէին ցնա եւ ասէին. Մարգարեաց, ո՞վ է որ եհարն զքեզ։
Եւ սպասէին նմա դպիրքն եւ փարիսեցիք թէ ի շաբաթուն բժշկիցէ՞, զի գտանիցեն չարախօսութիւն զնմանէ։
Եւ Յիսուս ասէ ցնա. Եթէ չար ինչ խօսեցայ, վկայեա վասն չարին, իսկ եթէ բարի, ընդէ՞ր հարկանես զիս։
Եւ արդ ամենեւին իսկ վատթարութիւն է ի ձեզ, զի դատաստանք իսկ գոն ի միջի ձերում. ընդէ՞ր ոչ դուք զրկիք, եւ ոչ դուք առաւել նեղիք։
Զգոյշ լերուք գուցէ ոք չարի չար հատուցանիցէ. այլ յամենայն ժամ զբարեաց զհետ երթայք առ միմեանս եւ առ ամենեսին։
Զի չեւ եւս արեամբ չափ պատերազմեալք հակառակ կացէք մեղացն.
Զրկեցէք, սպանէք զարդարն, որ ոչ կայր ձեզ հակառակ։
Մի՛ չար փոխանակ չարի հատուցանել, կամ բամբասանս ընդ բամբասանաց. այլ զնորին հակառակն օրհնել, զի յայս իսկ կոչեցարուք, զի զօրհնութիւնն ժառանգիցէք։