Եւ մի՛ երկնչիք յայնցանէ որ սպանանեն զմարմին եւ զոգի ոչ կարեն սպանանել. այլ երկերուք դուք առաւել յայնմանէ որ կարողն է զոգի եւ զմարմին կորուսանել ի գեհենի։
Զի են ներքինիք որ յորովայնէ մօր իւրեանց ծնան այնպէս. եւ են ներքինիք որ ի մարդկանէ եղեն ներքինիք. եւ են ներքինիք որ զանձինս իւրեանց արարին ներքինիս վասն արքայութեան երկնից. որ կարողն է տանել՝ տարցի։
Այլ ես ասեմ ձեզ եթէ. Ամենայն որ բարկանայ եղբօր իւրում տարապարտուց՝ պարտաւոր լիցի դատաստանի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր Յիմար՝ պարտաւոր լիցի ատենի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր Մորոս՝ պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն։