23 Եթէ մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ, եւ անդ յիշեսցես եթէ եղբայր քո ունիցի ինչ խէթ զքէն,
Եւ խօսեցաւ տակառապետն առաջի փարաւոնի եւ ասէ. Զյանցանս իմ յիշեցուցանեմ այսօր։
Եւ ասէ արքայ ցՍեմէի. Դու ինքնին գիտես զչարութիւն քո՝՝, զոր գիտէ սիրտ քո զոր արարեր ընդ Դաւթի հօր իմում. եւ հատոյց Տէր զչարիսն քո ի գլուխ քո.
դառնութիւն եւ բարկութիւն յուշ եղեն ինձ միանգամայն.՝՝ ձանձրացաւ յիս անձն իմ։
զի յիշեսցես եւ ամաչեսցես, եւ մի՛ եւս լիցի քեզ բանալ զբերան քո առաջի անարգանաց քոց, ի քաւել ինձ զամենայն գործս քո զոր գործեցեր, ասէ Ադոնայի Տէր։
Զի զողորմութիւն կամիմ, եւ ոչ զպատարագ, եւ զգիտութիւն Աստուծոյ՝ քան զողջակէզս։
Յիմարք եւ կոյրք, զի՞նչ մեծ է, պատարա՞գն՝ եթէ սեղանն որ սրբէ զպատարագն։
թող զպատարագն քո առաջի սեղանոյն, եւ երթ նախ հաշտեաց ընդ եղբօր քում, եւ ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո։
Եւ ասէ ցնա Յիսուս. Զգոյշ լեր, մի՛ ումեք ասիցես, այլ երթ ցոյց զանձն քո քահանային, եւ մատո զպատարագն զոր հրամայեաց Մովսէս ի վկայութիւն նոցա։
Եւ յորժամ յաղօթս կայցէք, թողուցուք եթէ ունիցիք ինչ զումեքէ. զի եւ Հայրն ձեր որ յերկինս է՝ թողցէ ձեզ զյանցանս ձեր։
Եկն եկաց Զակքէոս եւ ասէ ցՏէր. Տէր, ահա զկէս ընչից իմոց տաց աղքատաց, եւ եթէ զոք զրկեցի, հատուցից չորեքկին։
Եւ ասէ Սամուէլ. Եթէ հաճո՞յ իցէ Տեառն ողջակէզ եւ զոհ իբրեւ զլսել ձայնի Տեառն. ահա լաւ է ունկնդրութիւն քան զզոհ ընտիր, եւ հնազանդութիւն քան զճարպ խոյոց։