19 Եւ ասէ ցնոսա. Եկայք զկնի իմ, եւ արարից զձեզ որսորդս մարդկան։
Յայնժամ Յիսուս ասէ ցաշակերտսն իւր. Եթէ ոք կամի զկնի իմ գալ, ուրասցի զանձն եւ առցէ զխաչ իւր եւ եկեսցէ զկնի իմ։
Ասէ ցնա Յիսուս. Եթէ կամիս կատարեալ լինել, երթ վաճառեա զինչս քո եւ տուր աղքատաց. եւ ունիցիս գանձս յերկինս, եւ եկ զկնի իմ։
Մինչ դեռ զգնայր Յիսուս ընդ եզր ծովուն Գալիլեացւոց, ետես երկուս եղբարս, զՍիմովն զկոչեցեալն Պետրոս եւ զԱնդրէաս եղբայր նորա, արկեալ ուռկան ի ծով, քանզի ձկնորսք էին։
Եւ նոցա թողեալ վաղվաղակի զգործիսն՝ գնացին զհետ նորա։
Ասէ ցնա Յիսուս. Եկ զկնի իմ, եւ թոյլ տուր մեռելոցն թաղել զմեռեալս իւրեանց։
Եւ անցեալ ընդ այն Յիսուսի՝ ետես այր մի զի նստէր ի մաքսաւորութեան, Մատթէոս անուն, եւ ասէ ցնա. Եկ զկնի իմ։ Եւ յարուցեալ գնաց զկնի նորա։
Եւ մինչդեռ անցանէր, ետես զՂեւի Ալփեայ զի նստէր ի մաքսաւորութեան, եւ ասէ ցնա. Եկ զկնի իմ։ Եւ յարուցեալ գնաց զկնի նորա։
Եւ յետ այնորիկ ել անտի եւ ետես մաքսաւոր մի որում անուն էր Ղեւի, զի նստէր ի մաքսաւորութեան. եւ ասէ ցնա. Եկ զկնի իմ։
Ասէ ցմեւս եւս. Եկ զկնի իմ։ Եւ նա ասէ. Տէր, հրաման տուր ինձ երթալ նախ թաղել զհայր իմ։
Ի վաղիւ անդր կամեցաւ ելանել ի Գալիլեա. գտանէ զՓիլիպպոս, եւ ասէ ցնա Յիսուս. Եկ զկնի իմ։
Եթէ ոք զիս պաշտիցէ, զկնի իմ եկեսցէ. եւ ուր եսն եմ, անդ եւ պաշտօնեայն իմ եղիցի. եթէ ոք զիս պաշտիցէ, պատուեսցէ զնա Հայրն իմ։
Ասէ ցնա Յիսուս. Եթէ կամիմ, զի կացցէ դա մինչեւ ես գամ. քեզ զի՞ փոյթ է, դու եկ զկնի իմ։
Այլ գրեթէ ես ոչինչ ծանրացայ ձեզ, այլ քանզի խորագէտ էի, խելօք կալայ զձեզ։