8 Եւ ելեալ վաղվաղակի ի գերեզմանէ անտի ահիւ եւ խնդութեամբ բազմաւ՝ ընթանային պատմել աշակերտացն։
Ծառայեցէք Տեառն երկիւղիւ, եւ ցնծացէք առաջի նորա դողութեամբ։
Եւ վաղվաղակի երթայք, ասացէք աշակերտացն նորա թէ՝ Յարեաւ. եւ ահա յառաջանայ քան զձեզ ի Գալիլեա, անդ տեսանիցէք զնա. ահա ասացի ձեզ։
Եւ ահա պատահեաց նոցա Յիսուս եւ ասէ. Ո՛ղջ էք։ Եւ նոքա մատուցեալ կալան զոտս նորա եւ երկիր պագին նմա։
Եւ իբրեւ լուան, ելին եւ փախեան ի գերեզմանէն, քանզի զահի հարեալ էին. եւ ոչ ումեք ինչ ասացին, զի երկնչէին։
Ամէն ամէն ասեմ ձեզ, զի լացջիք եւ ողբասջիք դուք, եւ աշխարհ խնդասցէ. դուք տրտմեսջիք, այլ տրտմութիւն ձեր յուրախութիւն եղիցի։
Եւ դուք այժմ տրտմութիւն ունիք, այլ դարձեալ տեսից զձեզ, եւ ուրախ լիցին սիրտք ձեր. եւ զուրախութիւնն ձեր ոչ ոք հանիցէ ի ձէնջ։