7 Եւ վաղվաղակի երթայք, ասացէք աշակերտացն նորա թէ՝ Յարեաւ. եւ ահա յառաջանայ քան զձեզ ի Գալիլեա, անդ տեսանիցէք զնա. ահա ասացի ձեզ։
Մի՛ զարմանայք եւ մի՛ պատկառէք. ո՞չ ապաքէն ի սկզբանէ լուարուք՝՝ եւ պատմեցի ձեզ. դուք ձեզէն իսկ վկայէք ինձ, թէ գուցէ՞ այլ Աստուած բաց յինէն։
Եթէ պատմեսցեն, աղէ մերձեսցին զի գիտասցեն՝՝ ի միասին. ո՞ լսելի արար զայս ամենայն ի սկզբանէ, եւ յայսմհետէ պատմեցաւ ձեզ. ես եմ Աստուած՝ եւ չիք այլ ոք բաց յինէն.՝՝ արդար եւ փրկիչ, եւ չիք ոք բաց յինէն։
Ահա յառաջագոյն ասացի ձեզ։
Եւ յետ յառնելոյն իմոյ յառաջեցից քան զձեզ ի Գալիլեա։
Յայնժամ ասէ ցնոսա Յիսուս. Մի՛ երկնչիք, երթայք, ասացէք եղբարցն իմոց զի երթիցեն ի Գալիլեա եւ անդ տեսցեն զիս։
Եւ ելեալ վաղվաղակի ի գերեզմանէ անտի ահիւ եւ խնդութեամբ բազմաւ՝ ընթանային պատմել աշակերտացն։
Այլ յետ յարութեան իմոյ յառաջագոյն երթայց քան զձեզ ի Գալիլեա։
Եւ նա երթեալ պատմեաց այնոցիկ որ ընդ նմայն էին, մինչդեռ սգային եւ լային։
Նոքա չոգան պատմեցին այլոց, եւ ոչ նոքա հաւատացին։
եւ ասեն թէ՝ Արդարեւ յարեաւ Տէր եւ երեւեցաւ Սիմովնի։
Եւ այժմ ասացի ձեզ մինչչեւ եղեալ, զի յորժամ լինիցի, հաւատասջիք։
Այլ եւ զայս խօսեցայ ընդ ձեզ, զի յորժամ եկեսցէ ժամանակ, յիշիցէք թէ ես ասացի ձեզ. զայս ի սկզբանէ ոչ ասացի ձեզ, քանզի ընդ ձեզ էի։
եւ զի թաղեցաւ, թէ՝ եւ յարեաւ յաւուր երրորդի ըստ գրոց.
ապա երեւեցաւ աւելի եւս քան զհինգ հարեւր եղբարց միանգամայն. յորոց բազումք կան մինչեւ ցայժմ, եւ ոմանք ննջեցին.