Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




Մատթեոսի Աւետարան 27:63 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

63 եւ ասեն. Տէր, յիշեցաք զի մոլորեցուցիչն այն ասէր մինչ կենդանին էր, թէ՝ Յետ երից աւուրց յառնեմ.

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




Մատթեոսի Աւետարան 27:63
18 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Յայնմ հետէ սկսաւ Յիսուս ցուցանել աշակերտացն թէ պարտ է նմա երթալ յԵրուսաղէմ, եւ բազում չարչարանս չարչարել ի քահանայապետից եւ ի դպրաց եւ ի ծերոց ժողովրդեանն եւ սպանանել, եւ յերիր աւուր յառնել։


Իբրեւ եկին նոքա ի Կափառնայում, մատեան որք զերկդրամեանն պահանջէին՝ առ Պետրոս, եւ ասեն. Վարդապետն ձեր ո՞չ տայ զերկդրամեանն։ Եւ ասէ. Այո։


եւ մատնեսցեն զնա հեթանոսաց՝ այպանել եւ հարկանել եւ ի խաչ հանել, եւ յերիր աւուր յարիցէ։


ասէին թէ՝ Սա ասէր. Կարող եմ քակել զտաճարն Աստուծոյ, եւ զերիս աւուրս շինել։


արդ հրամայեա զգուշանալ գերեզմանին մինչեւ ցերիս աւուրս, գուցէ եկեալ աշակերտքն գիշերի՝ գողանայցեն զնա, եւ ասիցեն ժողովրդեանն թէ՝ Յարեաւ ի մեռելոց. եւ լինիցի յետին մոլորութիւնն չար քան զառաջինն։


չէ աստ, քանզի յարեաւ, որպէս ասացն. եկայք, տեսէք զտեղին ուր կայր։


եւ կատակեսցեն զնովաւ, եւ հարկանիցեն զնա, եւ թքանիցեն ի նա եւ սպանցեն, եւ յերիր աւուր յարիցէ։


Եւ սկսաւ ուսուցանել զնոսա թէ պարտ է Որդւոյ մարդոյ բազում չարչարանս ընդունել, եւ անարգել յերիցանց եւ ի քահանայապետից եւ ի դպրաց, եւ մեռանել եւ յերիր աւուր յառնել։


Եւ նոքա ոչ գիտէին զբանն, եւ երկնչէին հարցանել ցնա։


Եւ առեալ զերկոտասանսն առանձինն՝ ասէ ցնոսա. Ահաւասիկ ելանեմք յԵրուսաղէմ, եւ կատարեսցին ամենայն գրեալքն մարգարէիւք վասն Որդւոյ մարդոյ։


եւ հարկանիցեն եւ սպանանիցեն զնա, եւ յերիր աւուր յարիցէ։


Եւ սկսան չարախօս լինել զնմանէ եւ ասել. Գտաք զսա զի թիւրէր զազգս մեր, եւ արգելոյր ի տալոյ հարկս կայսեր, եւ ասէր զանձնէ եթէ Քրիստոսն իցէ թագաւոր։


Եւ ասէ թէ՝ Պարտ է Որդւոյ մարդոյ բազումս չարչարել եւ անարգել ի քահանայապետից եւ ի ծերոց եւ ի դպրաց, եւ սպանանել եւ յերիր աւուր յառնել։


Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Քակեցէք զտաճարդ զայդ, եւ զերիս աւուրս կանգնեցից զդա։


Եւ քրթմնջիւն էր զնմանէ ի ժողովուրդսն. կէսքն ասէին թէ՝ Բարւոք է. այլք ասէին. Ոչ, այլ մոլորեցուցանէ զժողովուրդն։


Պատասխանի ետուն փարիսեցիքն եւ ասեն. Միթէ եւ դո՞ւք մոլորեցարուք։


փառօք եւ անարգութեամբ, գովութեամբ եւ պարսաւանօք. իբրեւ մոլարք եւ ճշմարիտք.


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ