Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




Մատթեոսի Աւետարան 27:30 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

30 Եւ թքեալ ի նա՝ առնուին զեղէգնն եւ ծեծէին զգլուխ նորա։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




Մատթեոսի Աւետարան 27:30
12 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Այսպէս ասէ Տէր որ փրկեացն զքեզ Աստուած Իսրայելի. Սրբեցէք զայն որ խոտէն զանձն իւր, զաղարտեալն յազգաց ի ծառայիցն՝՝ իշխանաց. թագաւորք տեսցեն զնա եւ յոտն կացցեն. իշխանք՝ եւ երկիր պագցեն նմա վասն Տեառն. զի հաւատարիմ է Սուրբն Իսրայելի՝ եւ որ ընտրեաց զքեզ։


Զթիկունս իմ ետու ի հարուածս, եւ զծնօտս իմ յապտակս, եւ զերեսս իմ ոչ դարձուցի յամօթոյ ընդ երեսս թքանելոյ։


Զոր օրինակ զարմասցին բազումք ի վերայ քո, (այնպէս անշքեսցի տեսիլ քո ի մարդկանէ, եւ փառք քո՝՝ յորդւոց ի մարդկանէ,)


այլ տեսիլ նորա անարգ՝ նուազեալ քան զամենայն որդւոց մարդկան. այր մի ի հարուածս, եւ գիտէ համբերել ցաւոց. զի դարձուցեալ զերեսս իւր՝ անարգեցաւ եւ ոչ ինչ համարեցաւ։


եւ նա առ վշտին՝՝ ոչ բանայ զբերան իւր. իբրեւ ոչխար ի սպանդ վարեցաւ, եւ իբրեւ որոջ առաջի կտրչի անմռունչ կայ, այնպէս ոչ բանայ զբերան իւր։


Արդ պաշարեսցի դուստրն ցանգով՝՝, զի նեղութիւն կարգեաց ի վերայ ձեր. գաւազանաւ հարցեն զծնօտս ազգաց Իսրայելի։


Յայնժամ թքին ընդ երեսս նորա եւ կռփեցին զնա, եւ ոմանք ապտակեցին, եւ ասեն.


եւ կատակեսցեն զնովաւ, եւ հարկանիցեն զնա, եւ թքանիցեն ի նա եւ սպանցեն, եւ յերիր աւուր յարիցէ։


Եւ ոմանք սկսան թքանել ընդ երեսս նորա, ձորձ զգլխով արկանել, կռփել եւ ասել. Մարգարեաց մեզ, Քրիստոսդ, ո՞վ է այն որ եհարն զքեզ՝՝։ Եւ սպասաւորքն ապտակս հանէին նմա։


Եւ ծեծէին զգլուխն եղեգամբ, եւ թքանէին ընդ երեսս, եւ ի ծունր իջեալ երկիր պագանէին նմա։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ