15 Բայց ըստ տօնի սովոր էր դատաւորն արձակել ժողովրդեանն կապեալ մի զոր կամէին։
Բայց ասէին թէ՝ Մի՛ ի տօնի աստ, զի մի՛ խռովութիւն լինիցի ի ժողովրդեանն։
Ունէին յայնժամ կապեալ մի նշանաւոր, որում անուն էր Յեսու Բարաբբա։
խրատեցից զդա եւ արձակեցից։
Զի հարկ էր մի մի ըստ տօնի արձակել նոցա։
Եւ նոքա աղաղակէին ամենայն բազմութեամբն եւ ասէին. Բարձ զդա եւ արձակեա մեզ զԲարաբբա։
Եւ Պետրոս կայր առ դրանն արտաքոյ. ել մեւս աշակերտն որ էր ծանօթ քահանայապետին, եւ ասաց ցդռնապանն եւ եմոյծ ի ներքս զՊետրոս։
Յայնժամ ետ զնա ի ձեռս նոցա, զի ի խաչ ելանիցէ։
Եւ ի կատարել երկուց ամաց՝ եկն փոխանակ Փելիքսի Փեստոս Պորկիոս. իբրեւ կամեցաւ շնորհս առնել Հրէիցն Փելիքս, եթող զՊաւղոս կապեալ։
Բայց Փեստոս կամեցեալ Հրէիցն շնորհս առնել՝ պատասխանի ետ Պաւղոսի եւ ասէ. Կամի՞ս յԵրուսաղէմ ելանել, եւ անդ վասն դոցին իրաց դատել առաջի իմ։