11 Եւ Յիսուս եկաց առաջի դատաւորին. եհարց ցնա դատաւորն եւ ասէ. Դո՞ւ ես թագաւորն Հրէից։ Եւ Յիսուս ասէ. Դու ասես։
եւ առաջի դատաւորաց եւ թագաւորաց տանիցին զձեզ վասն իմ ի վկայութիւն նոցա եւ հեթանոսաց։
Շատ իցէ աշակետին եթէ եղիցի իբրեւ զվարդապետ իւր, եւ ծառային՝ իբրեւ զտէր իւր. եթէ զտանուտէրն Բէեղզեբուղ կոչեցին, ո՛րչափ եւս առաւել զընտանիս նորա։
եւ ասեն. Ո՞ւր է որ ծնաւ արքայն Հրէից. զի տեսաք զաստղն նորա յարեւելս, եւ եկաք երկիր պագանել նմա։
Պատասխանի ետ Յուդա որ մատնելոցն էր զնա եւ ասէ. Միթէ ե՞ս իցեմ, վարդապետ։ Ասէ ցնա. Դու ասացեր։
Ասէ ցնա Յիսուս. Դու ասացեր. բայց ասեմ ձեզ. Յայսմ հետէ տեսանիցէք զՈրդի մարդոյ նստեալ ընդ աջմէ Զօրութեանն եւ եկեալ ընդ ամպս երկնից։
Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Դու ասացեր թէ ես եմ՝՝. բայց տեսանիցէք զՈրդի մարդոյ նստեալ ընդ աջմէ Զօրութեան, եւ եկեալ ընդ ամպս երկնից։
Եւ ասեն ամենեքեան. Ուրեմն դու ես Որդի՞ն Աստուծոյ։ Եւ նա ասէ ցնոսա. Դուք ասէք թէ ես եմ։
Պատուիրեմ քեզ առաջի Աստուծոյ որ կենդանի առնէ զամենայն, եւ Յիսուսի Քրիստոսի որ վկայեաց առաջի Պոնտացւոյ Պիղատոսի զբարւոք դաւանութիւնն,