69 Իսկ Պետրոս նստէր արտաքոյ ի գաւթին. մատեաւ առ նա աղախին մի եւ ասէ. Եւ դու ընդ Յիսուսի Գալիլեացւոյ էիր։
Եւ եղեւ իբրեւ լուաւ Եղիա, ծածկեաց զերեսս իւր մաշկեկաւն, եւ ել եւ եկաց ի ներքոյ այրին. եւ ահա բարբառ առ նա եւ ասէ. Զի՞ ես դու աստ, Եղիա։
Եւ եմուտ անդ յայրն եւ դադարեաց. եւ ահա բան Տեառն եղեւ առ նա եւ ասէ. Զի՞ ես դու աստ, Եղիա։
Երանեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս ամպարշտաց, ի ճանապարհի մեղաւորաց նա ոչ եկաց, եւ յաթոռս ժանտից ոչ նստաւ.
Եւ ժողովուրդքն ասեն. Սա է մարգարէն Յիսուս որ ի Նազարեթէ Գալիլեացւոց։
Յայնժամ ժողովեցան քահանայապետքն եւ դպիրք եւ ծերք ժողովրդեանն ի սրահ քահանայապետին որում անուն էր Կայիափա.
Եւ Պետրոս զհետ նորա երթայր բացագոյն մինչեւ ի սրահ քահանայապետին, եւ մտեալ ի ներքս՝ նստէր ընդ սպասաւորսն տեսանել զկատարածն։
Նա ուրացաւ առաջի ամենեցուն եւ ասէ թէ՝ Ոչ գիտեմ զինչ խօսիսդ։
Եւ իբրեւ ել նա արտաքս քան զդուռնն, ետես զնա այլ կին մի, եւ ասէ ցայնոսիկ որ անդն կային. Եւ սա ընդ Յիսուսի Նազովրեցւոյ էր։
Ասէ ցնա Նաթանայէլ. Իսկ ի Նազարեթէ մա՞րթ ինչ իցէ բարւոյ իմիք լինել։ Ասէ ցնա Փիլիպպոս. Եկ եւ տես։
Այլքն ասէին. Սա է Քրիստոսն. իսկ կէսքն ասէին. Միթէ ի Գալիլէէ՞ գալոց իցէ Քրիստոսն։
Պատասխանի ետուն նմա եւ ասեն. Միթէ եւ դո՞ւ եւս ի Գալիլէէ իցես. քննեա եւ տես, զի մարգարէ ի Գալիլէէ ոչ յառնէ։
Յետ նորա յարեաւ Յուդաս Գալիլեացի յաւուրս աշխարհագրին, եւ ապստամբեցոյց ժողովուրդ բազում զկնի իւր. եւ նա կորեաւ, եւ ամենեքեան որ նմայն հաւանեալ էին՝ ցրուեցան։