47 Եւ մինչդեռ նա զայն խօսէր, ահա Յուդա, մի յերկոտասանիցն եկն, եւ ընդ նմա ամբոխ բազում սրովք եւ բրօք ի քահանայապետիցն եւ ի ծերոց ժողովրդեանն։
Յայնժամ գնաց մի յերկոտասանիցն անուանեալ Յուդա Իսկարիովտացի առ քահանայապետսն, եւ ասէ.
Արիք, երթիցուք աստի, զի ահաւասիկ եհաս որ մատնելոցն է զիս։
Եւ որ մատնելոցն էր զնա՝ ետ նոցա նշան եւ ասէ. Ընդ որում ես համբուրեցից՝ նա է, զնա ունիցիք։
Յայնժամ ասաց Յիսուս ցամբոխն. Իբրեւ ի վերայ աւազակի՞ ելէք սուսերօք եւ բրօք ունել զիս. հանապազ առ ձեզ ի տաճարին նստէի եւ ուսուցանէի, եւ ոչ կալայք զիս։
Արք եղբարք, պարտ էր կատարել գրոյն, զոր յառաջագոյն ասաց Հոգին Սուրբ ի բերանոյ Դաւթի վասն Յուդայի, որ եղեւ առաջնորդ ունելեացն Յիսուսի.