44 Եթող զնոսա եւ գնաց, կաց յաղօթս երրորդ անգամ, եւ դարձեալ զնոյն բան ասաց։
Եւ եկեալ միւսանգամ եգիտ զնոսա ի քուն, զի էին աչք իւրեանց ծանրացեալք։
Յայնժամ գայ առ աշակերտսն եւ ասէ ցնոսա. Ննջեցէք այսուհետեւ եւ հանգերուք, զի ահա հասեալ է ժամ, եւ Որդի մարդոյ մատնի ի ձեռս մեղաւորաց։
Եւ յորժամ կայցէք յաղօթս, մի՛ շատախօս լինիք իբրեւ զհեթանոսսն. զի համարին եթէ ի բազում խօսից իւրեանց լսելի լինիցին։
Ասաց եւ առակ մի նոցա առ այն թէ պարտ է յամենայն ժամ կալ նոցա յաղօթս եւ մի՛ ձանձրանալ։
Եւ վասն այնորիկ երիցս անգամ աղաչեցի զՏէր զի ի բաց արասցէ յինէն։