25 Պատասխանի ետ Յուդա որ մատնելոցն էր զնա եւ ասէ. Միթէ ե՞ս իցեմ, վարդապետ։ Ասէ ցնա. Դու ասացեր։
եւ ինքն եմուտ եւ կայր առաջի տեառն իւրոյ. եւ ասէ ցնա Եղիսէ. Ուստի՞ գաս Գէեզի։ Եւ ասէ Գէեզի. Չիք երթեալ ծառայի քո ոչ յայսկոյս եւ ոչ յայնկոյս։
նոյնպիսի է եւ ճանապարհ կնոջ շնացողի. զի յորժամ գործէ ինչ՝ լուանայ եւ ասէ. Իմ չիք ինչ գործեալ՝՝։
եւ կոչել ի մարդկանէ Ռաբբի, Ռաբբի։
Բայց դուք մի՛ զոք կոչէք Վարդապետ՝՝, զի մի է ձեր Ուսուցիչ. եւ ամենեքին դուք եղբարք էք։
Յայնժամ գնաց մի յերկոտասանիցն անուանեալ Յուդա Իսկարիովտացի առ քահանայապետսն, եւ ասէ.
Եւ վաղվաղակի մատուցեալ առ Յիսուս՝ ասէ. Ողջ եր, վարդապետ։ Եւ համբուրեաց ընդ նմա։
Ասէ ցնա Յիսուս. Դու ասացեր. բայց ասեմ ձեզ. Յայսմ հետէ տեսանիցէք զՈրդի մարդոյ նստեալ ընդ աջմէ Զօրութեանն եւ եկեալ ընդ ամպս երկնից։
Եւ Յիսուս եկաց առաջի դատաւորին. եհարց ցնա դատաւորն եւ ասէ. Դո՞ւ ես թագաւորն Հրէից։ Եւ Յիսուս ասէ. Դու ասես։
Եւ ասեն ամենեքեան. Ուրեմն դու ես Որդի՞ն Աստուծոյ։ Եւ նա ասէ ցնոսա. Դուք ասէք թէ ես եմ։
Ասէ ցնա Պիղատոս. Ապա թէ այդպէս իցէ, թագաւո՞ր ոմն ես դու։ Պատասխանի ետ Յիսուս. Դու ասես թէ թագաւոր իցեմ. բայց ես յայդ իսկ ծնեալ եմ, եւ ի դոյն իսկ եկեալ եմ յաշխարհ, զի վկայեցից ճշմարտութեանն. ամենայն որ ի ճշմարտութենէ է՝ լսէ բարբառոյ իմոյ։
Եւ մինչչեւ եկեալ էին նոքա, աղաչէին զնա աշակերտքն եւ ասէին. Ռաբբի, հաց կեր։