22 Եւ տրտմեցան յոյժ, սկսան ասել ցնա իւրաքանչիւր ոք ի նոցանէ. Միթէ ե՞ս իցեմ, Տէր։
Եւ մինչդեռ ուտէին նոքա, ասէ. Ամէն ասեմ ձեզ, զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս։
Նա պատասխանի ետ եւ ասէ. Որ մխեաց ընդ իս զձեռն իւր ի սկաւառակն՝ նա մատնելոց է զիս։
Եւ նոքա սկսան խնդրել ընդ միմեանս, թէ ո՛վ է ի նոցանէ որ զայն գործելոց իցէ։
Ասէ ցնա երիցս անգամ. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս։ Տրտմեցաւ Պետրոս, զի ասացն ցնա երիցս թէ՝ Սիրե՞ս զիս. եւ ասէ ցնա. Տէր, դու զամենայն գիտես. եւ դու իսկ զամենայն ճանաչես եւ եթէ՝՝ սիրեմ զքեզ։ Ասէ ցնա Յիսուս. Արածեա զոչխարս իմ։
Փորձեսցէ մարդ զանձն իւր, եւ ապա ի հացէ անտի կերիցէ եւ ի բաժակէն արբցէ։