21 Եւ մինչդեռ ուտէին նոքա, ասէ. Ամէն ասեմ ձեզ, զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս։
Գիտէք զի յետ երկուց աւուրց զատիկ լինի, եւ Որդի մարդոյ մատնի ի խաչ ելանել։ ՎՋ.
Եւ տրտմեցան յոյժ, սկսան ասել ցնա իւրաքանչիւր ոք ի նոցանէ. Միթէ ե՞ս իցեմ, Տէր։
Ոչ վասն ամենեցուն ձեր ասեմ, զի ես գիտեմ զորս ընտրեցիդ. այլ զի լցցի գիրն թէ՝ Որ ուտէր ընդ իս հաց՝ արար ինձ խաբէութիւն։
Զայս իբրեւ ասաց Յիսուս, խռովեցաւ յոգի իւր, վկայեաց եւ ասէ. Ամէն ամէն ասեմ ձեզ զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս։
Հայէին ընդ միմեանս աշակերտքն տարակուսեալք թէ զումէ՛ ասիցէ։
եւ չիք արարած աներեւոյթ յերեսաց նորա, այլ ամենայն ինչ մերկապարանոց կայ առաջի աչաց նորա՝ զորմէ մեր բանքս են։
Եւ զորդիս նոցա սպանից մահուամբ, եւ ծանիցեն ամենայն եկեղեցիք թէ ես եմ որ յանդիմանեմ զերիկամունս եւ զսիրտս, եւ տամ ձեզ իւրաքանչիւր ըստ գործոց իւրեանց։