18 Եւ նա ասէ ցնոսա. Երթայք ի քաղաքն առ այս անուն եւ ասացէք ցնա. Վարդապետ ասէ. Ժամանակ իմ մերձեալ է, առ քեզ առնեմ զզատիկն աշակերտօքս հանդերձ։
Եւ եթէ ոք ասիցէ ինչ ձեզ, ասասջիք եթէ Տեառն իւրեանց պիտոյ են. եւ վաղվաղակի առաքեսցէ զնոսա։
Եւ մի՛ կոչիցիք ուսուցիչք, զի Ուսուցիչ ձեր Քրիստոս է՝՝։
Բայց դուք մի՛ զոք կոչէք Վարդապետ՝՝, զի մի է ձեր Ուսուցիչ. եւ ամենեքին դուք եղբարք էք։
Եւ արարին աշակերտքն որպէս հրամայեաց նոցա Յիսուս, եւ պատրաստեցին զզատիկն։
Գիտէք զի յետ երկուց աւուրց զատիկ լինի, եւ Որդի մարդոյ մատնի ի խաչ ելանել։ ՎՋ.
Եւ վաղվաղակի մատուցեալ առ Յիսուս՝ ասէ. Ողջ եր, վարդապետ։ Եւ համբուրեաց ընդ նմա։
Մինչդեռ նա զայն խօսէր, գան ոմանք ի տանէ ժողովրդապետին եւ ասեն թէ՝ Դուստրն քո մեռաւ, զի՞ եւս աշխատ առնես զվարդապետդ։
Հանապազ ընդ ձեզ էի ի տաճարին, եւ ոչ ձգեցէք ձեռս յիս. այլ այս է ձեր ժամ եւ իշխանութիւն խաւարի։
Եւ զայս իբրեւ ասաց, գնաց եւ կոչեաց զՄարիամ, զքոյր իւր, լռելեայն եւ ասէ. Վարդապետն եկեալ է եւ կոչէ զքեզ։
Եւ Յիսուս պատասխանի ետ նոցա եւ ասէ. Եհաս ժամ զի փառաւորեսցի Որդի մարդոյ։
Յառաջագոյն քան զտօնն զատկի գիտաց Յիսուս թէ հասեալ է ժամ նորա զի փոխեսցի յաշխարհէ աստի առ Հայր, սիրեաց զիւրսն որ յաշխարհի աստ են, ի սպառ սիրեաց զնոսա։
Զայս իբրեւ խօսեցաւ Յիսուս, ամբարձ զաչս իւր յերկինս եւ ասէ. Հայր, հասեալ է ժամ, փառաւորեա զՈրդի քո, զի եւ Որդի քո փառաւորեսցէ զքեզ։
Ասէ ցնա Յիսուս. Մարիամ։ Եւ նա դարձաւ եւ ասէ ցնա Եբրայեցերէն. Րաբբունի, որ թարգմանի Վարդապետ։
Խնդրէին զնա ունել՝ եւ ել ի ձեռաց նոցա.՝՝ եւ ոչ ոք արկ ի նա ձեռն. զի չեւ էր հասեալ ժամ նորա։
Ասէ ցնոսա Յիսուս. Ժամանակ իմ չեւ է հասեալ, բայց ձեր ժամանակ յամենայն ժամու պատրաստ է։
Դուք երթայք ի տօնն յայն, ես ոչ երթամ ի տօնն յայն. զի իմ ժամանակ չեւ է լցեալ։