14 Յայնժամ գնաց մի յերկոտասանիցն անուանեալ Յուդա Իսկարիովտացի առ քահանայապետսն, եւ ասէ.
Սիմովն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեացն զնա։
Պատասխանի ետ Յուդա որ մատնելոցն էր զնա եւ ասէ. Միթէ ե՞ս իցեմ, վարդապետ։ Ասէ ցնա. Դու ասացեր։
Եւ մինչդեռ նա զայն խօսէր, ահա Յուդա, մի յերկոտասանիցն եկն, եւ ընդ նմա ամբոխ բազում սրովք եւ բրօք ի քահանայապետիցն եւ ի ծերոց ժողովրդեանն։
Յայնժամ տեսեալ Յուդայի որ մատնեացն զնա թէ պարտաւորեցաւ, զղջացաւ եւ դարձոյց զարծաթն առ քահանայապետսն եւ ծերս ժողովրդեանն՝՝,
Ասէ մի ոմն յաշակերտաց անտի, Յուդա Իսկարիովտացի, որ մատնելոցն էր զնա.
Եւ ի լինել ընթրեացն (Սատանայի իսկ արկեալ էր ի սիրտ, զի մատնեսցէ զնա, Յուդա Սիմովնի Իսկարիովտացւոյ)
Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Այն է, որում ես թացից զպատառն եւ տաց։ Եւ թացեալ զպատառն տայ Յուդայի Իսկարիովտացւոյ։
Իսկ նորա առեալ զպատառն՝ ել արտաքս վաղվաղակի, եւ էր գիշեր։
Գիտէր եւ Յուդա որ զնայն մատնելոց էր՝ զտեղին, զի բազում անգամ ժողովեալ էր անդր Յիսուսի աշակերտօքն հանդերձ։
Արք եղբարք, պարտ էր կատարել գրոյն, զոր յառաջագոյն ասաց Հոգին Սուրբ ի բերանոյ Դաւթի վասն Յուդայի, որ եղեւ առաջնորդ ունելեացն Յիսուսի.
Սա ստացաւ գեղ ի վարձուց անիրաւութեան, եւ ուռուցեալ հերձաւ ընդ մէջ եւ հեղաւ ամենայն փոր նորա։