Ահաւասիկ ես առաքեմ ձկնորսս բազումս, ասէ Տէր, եւ որսասցեն զնոսա. եւ յետ այնորիկ առաքեցից որսորդս բազումս, եւ որսասցեն զնոսա ի վերայ ամենայն լերանց եւ ի վերայ ամենայն բլրոց եւ ի ծակուց վիմաց։
Եւ դու, որդի մարդոյ, այսպէս ասէ Տէր Տէր. Ասա ցամենայն հաւս թռչունս եւ ցամենայն գազանս դաշտի. Ժողովեցարուք եւ եկայք, ժողովեցարուք յամենայն կողմանց երկրի ի զենումն իմ զոր ես զենի ձեզ՝ զենումն մեծ ի վերայ լերանցն Իսրայելի, կերայք միս եւ արբէք արիւն.
Վազեսցեն առաւել քան զինձս երիվարք նոցա, երագունք քան զգայլս Արաբացւոց. ասպատակեսցեն սպառազէնք նորա, եւ՝՝ դիմեսցեն ի հեռաստանէ. եւ սլասցին իբրեւ զարծուիս յօժարութեամբ ի վերայ կերակրոյ։