Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




Մատթեոսի Աւետարան 23:9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

9 Եւ Հայր մի՛ կոչէք ձեզ յերկրի, զի ձեր մի է Հայր որ յերկինսն է։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




Մատթեոսի Աւետարան 23:9
16 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ Եղիսէ հիւանդացաւ հիւանդութիւն, որով եւ մեռաւ իսկ. եւ էջ առ նա Յովաս արքայ Իսրայելի, եւ ելաց ի վերայ երեսաց նորա եւ ասէ. Հայր, հայր, կառքդ Իսրայելի եւ հեծեալք նորա։


Եւ Եղիսէ հայէր եւ աղաղակէր. Հայր, հայր, կառքդ Իսրայելի եւ հեծեալքդ նորա։ Եւ այլ ոչ եւս ետես զնա. եւ բուռն եհար զհանդերձից իւրոց, եւ պատառեաց յերկուս ծուէնս։


Իբրեւ ետես զնոսա արքայն Իսրայելի, ասէ ցԵղիսէ, եթէ՝ Հարկանելով հարի՞ց զդոսա, հայր։


Որդի փառաւոր առնէ զհայր, եւ ծառայ երկնչի ի տեառնէ իւրմէ՝՝. իսկ արդ՝ եթէ հայր եմ ես, ո՞ւր է փառքն իմ. եւ եթէ Տէր եմ, ո՞ւր է պատիւն իմ, ասէ Տէր ամենակալ, դուք քահանայք՝՝ որ բամբասէք զանուն իմ. եւ ասէք. Ի՞ւ բամբասեցաք զանուն քո։


Եւ մի՛ կոչիցիք ուսուցիչք, զի Ուսուցիչ ձեր Քրիստոս է՝՝։


զի զայդ ամենայն հեթանոսք խնդրեն. քանզի գիտէ Հայրն ձեր երկնաւոր թէ պիտոյ է ձեզ այդ ամենայն։


Արդ եթէ դուք որ չարքդ էք՝ գիտէք պարգեւս բարիս տալ որդւոց ձերոց, ո՞րչափ եւս առաւել Հայրն ձեր որ յերկինս է՝ տացէ բարիս այնոցիկ որ խնդրեն զնա։


Արք եղբարք եւ հարք, լուարուք ինձ այժմ առ ձեզ պատասխանատուութեանս։


Թէպէտ եւ բեւր դաստիարակս ունիցիք ի Քրիստոս, այլ ոչ եթէ բազում հարս, զի ի Քրիստոս Յիսուս աւետարանաւն ես ծնայ զձեզ։


եւ ես ընկալայց զձեզ, եւ ես եղէց ձեզ ի Հայր, եւ դուք եղիջիք ինձ յուստերս եւ ի դստերս, ասէ Տէր Ամենակալ։


Զի եթէ ի մարմնաւոր հարցն մերոց զոր ունիմք խրատիչս՝ պատկառեմք, ո՜րչափ եւս առաւել հնազանդեսցուք Հօրն հոգւոց, եւ կեցցուք։


Տեսէք, որպիսի՛ սէր շնորհեաց մեզ Հայր, զի որդիք Աստուծոյ կոչեսցուք մեք. վասն այսորիկ աշխարհ ոչ ճանաչէ զմեզ, քանզի ոչ ծանեաւ զնա։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ