Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




Մատթեոսի Աւետարան 23:15 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

15 Վա՜յ ձեզ դպրաց եւ փարիսեցւոց կեղծաւորաց, զի յածիք ընդ ծով եւ ընդ ցամաք առնել եկամուտ մի. եւ յորժամ լինիցի, առնէք զնա որդի գեհենի կրկին եւս քան զձեզ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




Մատթեոսի Աւետարան 23:15
17 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Վա՜յ ձեզ դպրաց եւ փարիսեցւոց կեղծաւորաց, զի փակէք զարքայութիւն երկնից առաջի մարդկան. դուք ոչ մտանէք, եւ որոց մտանենն՝ չտայք թոյլ մտանել։


Եւ տեսեալ զբազումս ի սադուկեցւոցն եւ ի փարիսեցւոց եկեալս ի մկրտութիւն նորա, ասէ ցնոսա. Ծնունդք իժից, ո՞ ցոյց ձեզ փախչել ի բարկութենէն որ գալոցն է։


Այլ ես ասեմ ձեզ եթէ. Ամենայն որ բարկանայ եղբօր իւրում տարապարտուց՝ պարտաւոր լիցի դատաստանի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր Յիմար՝ պարտաւոր լիցի ատենի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր Մորոս՝ պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն։


Եթէ ակն քո աջ գայթակղեցուցանէ զքեզ, խլեա զնա եւ ընկեա ի քէն. զի լաւ է քեզ եթէ մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի՛ ամենայն մարմինդ քո անկանիցի ի գեհեն։


Դուք ի հօրէ ի Սատանայէ էք, եւ զցանկութիւնս հօրն ձերոյ կամիք առնել. զի նա մարդասպան էր ի սկզբանէ, եւ ի ճշմարտութեան ոչ եկաց, զի ոչ գոյ ճշմարտութիւն ի նմա. յորժամ խօսիցի սուտ, յիւրոց անտի խօսի. զի սուտ է եւ հայր նորա։


եւ ասէ. Ով լի ամենայն նենգութեամբ եւ խորամանկութեամբ, որդի Սատանայի, թշնամի ամենայն արդարութեան, ո՞չ լռես ի թիւրելոյ զճանապարհս Տեառն զուղիղս։


Եւ իբրեւ արձակեցաւ ժողովուրդն, զհետ երթային բազումք ի Հրէից անտի եւ ի պաշտօնէիցն եկամտից զՊաւղոսի եւ զԲառնաբայ. որք խօսէին ընդ նոսա, եւ հաւանեցուցանէին զնոսա կալ մնալ ի շնորհսն Աստուծոյ։


Եւ ի պատել զնովաւ աշակերտացն՝ յարեաւ եմուտ ի քաղաքն, եւ ի վաղիւ անդր ել Բառնաբաւ հանդերձ ի Դերբէ։


Բայց անհաւան Հրեայքն յարուցին եւ չարացուցին զանձինս հեթանոսացն ի վերայ եղբարց։


Բայց իբրեւ գիտացին որ ի Թեսաղոնիկէ Հրեայքն էին եթէ եւ ի Բերիա պատմեցաւ ի Պաւղոսէ բանն Աստուծոյ, եկին եւ անդր շարժել եւ խռովեցուցանել զժողովուրդսն։


ի Փռիւգիա եւ ի Պամփիւլիա, յԵգիպտոս եւ ի կողմանս Լիբէացւոց որ ընդ Կիւրենացիս եւ որ եկք Հռովմայեցիք,


Եւ հաճոյ թուեցաւ բանն առաջի ամենայն բազմութեանն. եւ ընտրեցին զՍտեփանոս, այր լի հաւատով եւ Հոգւով Սրբով, եւ զՓիլիպպոս եւ զՊրոքորոն եւ զՆիկանովրայ եւ զՏիմովնայ եւ զՊարմենա եւ զՆիկողայոս, զեկն Անտիոքացի.


Այլ նախանձեցուցանեն զձեզ ոչ ի բարի, եւ արգելուլ կամին զձեզ զի նոցա նախանձաւորք լինիցիք։


Զի որ միանգամ կամին բարեմարդիկ լինել մարմնով, նոքա ստիպեն զձեզ թլփատել. միայն՝ զի մի՛ զխաչին Քրիստոսի զհետ երթայցեն՝՝։


յորս եւ մեք ամենեքեան շրջէաք երբեմն ի ցանկութիւնս մարմնոյ մերոյ, եւ առնէաք զկամս մարմնոյ եւ զմտաց, եւ էաք արդարեւ որդիք բարկութեան իբրեւ այլքն։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ