39 Եւ երկրորդն՝ նման սմին. Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո։
Մի՛ խնդրեսցէ վրէժ ձեռն քո. եւ ընդ որդւոց ժողովրդեան քո ոխս մի՛ ունիցիս, եւ սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո, զի ես եմ Տէր։
եւ Մի՛ սուտ վկայեր, Պատուեա զհայր քո եւ զմայր, եւ Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո։
Այս է մեծն եւ առաջին պատուիրան։
Եւ երկրորդն նման սմին. Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո. մեծ քան զսոսա այլ պատուիրան ոչ գոյ։
Եւ մի՛ ումեք պարտապան գտանիցիք, բաց զմիմեանս սիրելոյ. զի որ սիրէ զընկերն՝ զօրէնսն կատարէ.
Այլ իւրաքանչիւր ոք ի մէնջ ընկերին հաճոյ լիցի ի բարիս վասն շինութեան։
Զի ամենայն օրէնք ի մի բան կատարին, ի Սիրեսցեսն զընկեր քո իբրեւ զանձն քո։
Այսուհետեւ մինչդեռ ժամանակս ի ձեռս է, գործեսցուք զբարիս առ ամենեսեան, մանաւանդ առ ընտանիսն հաւատոյ։
Ապա թէ զօրէնսն կատարիցէք զարքունականս ըստ Գրոց, եթէ՝ Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո, բարւոք առնէք։