Եւ եղիցի նոցա բանն Տեառն՝ նեղութիւնք ի վերայ նեղութեանց. ընկալ, ընկալ կասկածանս ի վերայ կասկածանաց։ Փոքր մեւս եւս, փոքր մեւս եւս՝ մինչեւ՝՝ գնասցեն, եւ յետս ընդդէմ կործանեսցին. եւ խորտակեսցին եւ չարչարեսցին եւ սատակեսցին՝՝։
Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ եդից զԵրուսաղէմ իբրեւ զքար մի կոխան՝՝ ամենայն հեթանոսաց. ամենայն որ կոխիցէ զնա՝ կատակելով կատակեսցէ, եւ ժողովեսցին՝՝ ի վերայ նորա ամենայն ազգք երկրի։
Պատասխանի ետ Յիսուս. Ոչ ունէիր դու իշխանութիւն ի վերայ իմ եւ ոչ մի, եթէ ոչ էր տուեալ քեզ ի վերուստ. վասն այնորիկ որ մատնեացն զիս քեզ, նորա մեծ մեղք են։