Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




Մատթեոսի Աւետարան 21:31 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

31 Արդ ո՞ յերկոցունց արար զկամս հօրն։ Ասեն. Յետինն։ Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ասեմ ձեզ, զի մաքսաւորք եւ պոռնիկք յառաջեսցեն քան զձեզ յարքայութիւն Աստուծոյ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




Մատթեոսի Աւետարան 21:31
26 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Կշտամբեսցէ զքեզ քո բերան՝ եւ ոչ ես, շրթունք քո հակառակ քեզ վկայեսցեն։


Ասա ցնոսա. Կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, ոչ կամիմ զմահ ամպարշտին, որպէս զդառնալ ամպարշտին ի չար ճանապարհէ իւրմէ եւ կեալ. դառնալով դարձարուք ի ճանապարհաց ձերոց չարաց, եւ ընդէ՞ր մեռանիք, տունդ Իսրայելի։


Զի որ առնիցէ զկամս Հօր իմոյ որ յերկինսն է՝ նա է իմ եղբայր եւ քոյր եւ մայր։


եւ ասէ. Ամէն ասեմ ձեզ. Եթէ ոչ դարձջիք եւ լինիջիք իբրեւ զմանկտի, ոչ մտանիցէք յարքայութիւն երկնից։


Այսպէս եղիցին յետինք առաջինք, եւ առաջինք՝ յետինք. զի բազումք են կոչեցեալք, եւ սակաւք են ընտրեալք։


Մատեաւ եւ առ մեւսն, եւ ասէ նոյնպէս. նա պատասխանի ետ եւ ասէ. Ոչ կամիմ։ Բայց յետոյ զղջացաւ եւ չոգաւ յայգին՝՝։


Ամէն ասեմ ձեզ. Մինչեւ անցցեն երկինք եւ երկիր, յովտ մի որ նշանախեց մի է՝՝ ոչ անցցէ յօրինացն եւ ի մարգարէից մինչեւ ամենայն եղիցի։


Զի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրենն զձեզ՝ զի՞նչ վարձք իցեն. ո՞չ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն։


Եւ յորժամ յաղօթս կայցես, մի՛ լինիցիս որպէս կեղծաւորքն, զի սիրեն ի ժողովուրդս եւ յանկիւնս հրապարակաց կալ յաղօթս, որպէս զի երեւեսցին մարդկան. ամէն ասեմ ձեզ. Այն իսկ են վարձք նոցա։


Ոչ ամենայն որ ասէ ցիս. Տէր, Տէր, մտցէ յարքայութիւն երկնից, այլ՝ որ առնէ զկամս Հօր իմոյ որ յերկինսն է։


Եւ անցեալ ընդ այն Յիսուսի՝ ետես այր մի զի նստէր ի մաքսաւորութեան, Մատթէոս անուն, եւ ասէ ցնա. Եկ զկնի իմ։ Եւ յարուցեալ գնաց զկնի նորա։


Այնպէս, ասեմ ձեզ, ուրախութիւն եղիցի առաջի հրեշտակաց Աստուծոյ ի վերայ միոյ մեղաւորի որ ապաշխարիցէ։


Եւ ասէ ցնա. Ի բերանոյ քումմէ դատեցայց զքեզ, ծառայ անհաւատ. գիտէիր թէ ես այր մի ստամբակ եմ, բառնամ զոր ոչ եդի, հնձեմ ուր ոչ սերմանեցի.


Եւ ամենայն ժողովուրդն իբրեւ լուան եւ մաքսաւորքն, արդարացուցին զԱստուած, զի մկրտեցան ի մկրտութիւնն Յովհաննու։


Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Ամէն ամէն ասեմ քեզ. Եթէ ոչ ոք ծնցի վերստին, ոչ կարէ տեսանել զարքայութիւն Աստուծոյ։


Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Ամէն ամէն ասեմ քեզ. Եթէ ոչ ոք ծնցի ի ջրոյ եւ ի Հոգւոյ, ոչ կարէ մտանել յարքայութիւն Աստուծոյ։


Բայց զժամանակս անգիտութեանն անտես արարեալ Աստուծոյ, արդ զայս պատուիրէ մարդկան՝ ամենայն ումեք՝՝ ապաշխարել։


Բայց գիտեմք, որ ինչ միանգամ օրէնքն ասեն՝ այնոցիկ որ ընդ օրինօքն են, ասեն. զի ամենայն բերան խցցի, եւ դատապարտ լիցի ամենայն աշխարհ՝ Աստուծոյ։


Բայց օրէնք ի ներքս անկան, զի յանցանքն բազմասցին. զի ուր առաւել եղեն մեղքն, առաւել եւս յաւելան շնորհքն։


Ոչ յամեցուսցէ Տէր զաւետիսն, որպէս ոմանք յամր համարին, այլ երկայնամիտ լինի առ ձեզ. քանզի ոչ կամի եթէ ոք կորիցէ, այլ զամենեցուն հասանել յապաշխարութիւն։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ