31 Եւ ամբոխն սաստեաց նոցա զի լռեսցեն. եւ նոքա եւս առաւել աղաղակէին եւ ասէին. Տէր, ողորմեաց մեզ, Որդի Դաւթի։
Եւ նա ոչ ետ նմա պատասխանի. եւ մատուցեալ աշակերտքն նորա՝ աղաչէին զնա եւ ասէին. Արձակեա զնա զի աղաղակէ զհետ մեր։
Յայնժամ մատուցան առ նա մանկտի, զի ձեռն դիցէ ի վերայ նոցա եւ աղօթս արասցէ. եւ աշակերտքն նորա սաստէին նոցա։
Եւ ահա կոյրք երկու նստէին առ ճանապարհաւն. իբրեւ լուան թէ Յիսուս անցանէ, աղաղակեցին եւ ասեն. Ողորմեաց մեզ, Յիսուս, Որդի Դաւթի։
Զտեղի առ Յիսուս, կոչեաց զնոսա եւ ասէ. Զի՞նչ կամիք զի արարից ձեզ։
Եւ մինչդեռ անցանէր ընդ այն Յիսուս, զհետ եղեն նորա կոյրք երկու, աղաղակէին եւ ասէին. Ողորմեաց մեզ, Որդի Դաւթի։
Եւ որ առաջին երթային՝ սաստէին նմա զի լռեսցէ. եւ նա եւս առաւել աղաղակէր. Որդի Դաւթի, ողորմեաց ինձ։
Աղօթից ստէպ կացէք, տքնել ի նմին գոհութեամբ։
Անդադար աղօթս արարէք։