Պատասխանի ետ ամենայն ժողովուրդն ի դրանն եւ ասեն. Մեք եմք վկայք։ Եւ ծերքն ասեն.՝՝ Տացէ Տէր զկինն որ մտանէ ի տուն քո իբրեւ զՀռաքէլ եւ իբրեւ զԼիա, որ շինեցին երկոքին զտունն Իսրայելի, առնել զօրութիւն յԵփրաթա, եւ կոչել անուն ի Բեթղեհէմ։
Եւ ասէ Տէր ցՍամուէլ. Մինչեւ յե՞րբ սուգ առնուս ի վերայ Սաւուղայ. եւ ես անարգեցի զնա չթագաւորել ի վերայ Իսրայելի. լից զեղջեւր քո իւղով, եւ եկ առաքեմ զքեզ առ Յեսսէ մինչեւ ցԲեթղեհեմ՝՝. զի տեսի ես յորդւոցն նորա թագաւորել ինձ ի թագաւոր։