Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




Մատթեոսի Աւետարան 19:7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

7 Ասեն ցնա. Իսկ Մովսէս ընդէ՞ր պատուիրեաց մեզ տալ թուղթ մեկնելոյ եւ արձակել։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




Մատթեոսի Աւետարան 19:7
9 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Այսպէս ասէ Տէր. Ո՞ւր է թուղթն ապահարզանի որով արձակեցի զմայրն ձեր. կամ ո՞ւր է գրաւական վաճառականացն, որով՝՝ վաճառեցի զձեզ. այլ ի մեղս ձեր վաճառեցայք. եւ վասն անօրէնութեանց ձերոց արձակեցի զմայրն ձեր։


Եւ տեսի թէ յամենայնի որովք շնացաւ բնակիչն Իսրայելի՝ ըմբռնեցաւ՝՝, արձակեցի զնա, եւ ետու նմա թուղթ ապահարզանի ի ձեռս նորա. եւ ոչ զարհուրեցաւ ուխտադրուժն Յուդա քոյր նորա, այլ գնաց եւ պոռնկեցաւ եւ նա։


Բայց եթէ առ ատել արձակեսցես, ասէ Տէր Աստուած Իսրայելի, ծածկեսցէ ամպարշտութիւն զխորհուրդս քո՝՝, ասէ Տէր ամենակալ. զգոյշ լերուք յոգիս ձեր, եւ մի թողուցուք։


Եւ Յովսէփ այր նորա, քանզի արդար էր եւ ոչ կամէր առակել զնա, խորհեցաւ լռելեայն արձակել զնա։


Ապա ուրեմն ոչ են երկու, այլ՝ մի մարմին. արդ զոր Աստուած զուգեաց՝ մարդ մի՛ մեկնեսցէ։


Ասէ ցնոսա. Մովսէս վասն խստասրտութեան ձերոյ հրամայեաց ձեզ արձակել զկանայս ձեր, այլ ի սկզբանէ ոչ եղեւ այնպէս։


Ապաքէն ասացաւ եթէ. Որ արձակիցէ զկին իւր՝ տացէ նմա զարձակմանն.


Եւ նոքա ասեն. Մովսէս հրաման ետ գիր մեկնելոյ գրել եւ արձակել։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ