20 Ասէ ցնա պատանին. Զայդ ամենայն պահեցի ի մանկութենէ իմմէ. արդ ի՞ւ իւիք պակաս իցեմ։
եւ Մի՛ սուտ վկայեր, Պատուեա զհայր քո եւ զմայր, եւ Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո։
Ասէ ցնա Յիսուս. Եթէ կամիս կատարեալ լինել, երթ վաճառեա զինչս քո եւ տուր աղքատաց. եւ ունիցիս գանձս յերկինս, եւ եկ զկնի իմ։
Պատասխանի ետ եւ ասէ ցհայրն. Այսքանի ամք են, զի ծառայեմ քեզ, եւ երբեք զպատուիրանաւ քով ոչ անցի. ուլ մի երբեք ոչ ետուր ինձ զի ուրախ եղէց ընդ բարեկամս իմ։
Ասեմ ձեզ, զի՝ Այսպէս է ուրախութիւն յերկինս վասն միոյ մեղաւորի որ ապաշխարիցէ՝ քան վասն իննսուն եւ ինն արդարոց որոց չիցէ պիտոյ ապաշխարութիւն։
Իսկ իբրեւ ստիպեցին հարցանելով ցնա, հայեցեալ ի վեր՝ ասէ ցնոսա. Անմեղն ի ձէնջ նախ նա ընկեսցէ քար ի վերայ դորա։
Եւ ես առանց օրինացն երբեմն էի կենդանի, այլ իբրեւ եհաս յիս պատուիրանն, մեղքն կենդանացան,
Ապա օրէնքն դաստիարակ եղեն մեզ ի Քրիստոս Յիսուս, զի ի հաւատոցն արդարասցուք։
ըստ նախանձայոյզն լինելոյ՝ հալածէի զեկեղեցին. ըստ արդարութեան օրինացն՝ լիեալ անարատ։