5 Եւ որ ոք ընկալցի մանուկ մի այսպիսի յանուն իմ՝ զիս ընդունի։
Արդ որ խոնարհեցուցանէ զանձն իբրեւ զմանուկս զայս՝ նա է մեծ յարքայութեան երկնից։
Եւ որ ոք գայթակղեցուսցէ զմի ի փոքրկանցս յայսցանէ յիս հաւատացելոց՝ լաւ է նմա եթէ կախիցի երկան իշոյ ընդ պարանոց նորա, եւ ընկղմիցի ի խորս ծովու։
Պատասխանի տացէ Թագաւորն եւ ասասցէ ցնոսա. Ամէն ասեմ ձեզ. Որովհետեւ արարէք միում յեղբարցս այսոցիկ փոքրկանց՝ ինձ արարէք։
Յայնժամ պատասխանի տացէ նոցա եւ ասասցէ. Ամէն ասեմ ձեզ. Որովհետեւ ոչ արարէք միում ի փոքրկանցս յայսցանէ, եւ ոչ ինձ արարէք։
զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ՝ գտանէ, եւ որ բախէ՝ բացցի նմա։
Պատասխանի ետ նմա Յովհաննէս եւ ասէ. Վարդապետ, տեսաք զոմն զի յանուն քո դեւս հանէր եւ զմեր կնի ոչ շրջէր, եւ արգելաք զնա։
Եւ որ ոք գայթակղեցուսցէ զմի ի փոքրկանցս որ հաւատան յիս, լաւ էր նմա առաւել եթէ արկեալ էր ընդ պարանոց նորա երկան իշոյ, եւ ընկեցեալ ի ծով։
եւ ասէ ցնոսա. Որ ոք ընկալցի զմանուկս զայս յանուն իմ՝ զիս ընդունի, եւ որ զիս ընդունիցի՝ ընդունի զառաքիչն իմ. զի որ փոքրիկն է յամենեսին ի ձեզ՝ նա եղիցի մեծ։
Ամէն ամէն ասեմ ձեզ. Որ ընդունի զոր ոք ես առաքեցից՝ զիս ընդունի. եւ որ զիս ընդունի՝ ընդունի զայն որ առաքեացն զիս։
ոչ անարգեցէք եւ ոչ անգոսնեցէք, այլ իբրեւ զհրեշտակ Աստուծոյ ընկալարուք զիս, իբրեւ զՔրիստոս Յիսուս։