36 եւ աղաչէին զնա, զի գոնէ միայն ի քղանցս հանդերձի նորա մերձեսցին. եւ որ միանգամ մերձեցանն՝ փրկեցան։
Եւ իբրեւ ծանեան զնա արք տեղւոյն այնորիկ, առաքեցին ընդ ամենայն գաւառն, եւ ածին առ նա զամենայն հիւանդս.
Եւ զամենայն գործս իւրեանց առնեն ի ցոյցս մարդկան. լայնեն զգրապանակս իւրեանց, եւ երկայնեն զքղանցս հանդերձից իւրեանց։
Քանզի զբազումս բժշկեաց. մինչեւ գալ խռնել զնովաւ, զի մերձեսցին առ նա որք ունէին ախտս ինչ։
Եւ ուր եւ մտանէր ի գեղս կամ ի քաղաքս կամ յագարակս, ի հրապարակս դնէին զախտաժէտս, եւ աղաչէին զնա զի գոնէ ի քղանցս հանդերձից նորա մերձենայցեն. եւ որ միանգամ մերձեցանն՝ փրկեցան։
Գան ի Բեթսայիդա, եւ ածեն առաջի նորա կոյր մի, եւ աղաչէին զնա զի մերձեսցի ի նա։
Եւ ամենայն ժողովուրդն խնդրէր մերձենալ ի նա, զի զօրութիւն բազում ելանէր ի նմանէ եւ բժշկէր զամենեսին։
Զամենայն զոր տայ ինձ Հայր՝ առ իս եկեսցէ. եւ որ գայ առ իս՝ ոչ հանից արտաքս։
Իսկ արդ եթէ թլփատութիւն առնու մարդ ի շաբաթու, զի մի՛ օրէնքն Մովսիսի լուծցին, ընդ իս ցասուցեա՞լ էք զի ողջոյն իսկ մարդ բժշկեցի ի շաբաթու։
Եւ հաւատովք անուան նորա զսա զոր տեսանէք եւ գիտէք՝ հաստատեաց անուն նորա. եւ հաւատքն որ նովաւ՝ ետուն դմա զառողջութիւնս զայս յանդիման ձեր ամենեցուն։