13 Վասն այնորիկ առակօք խօսիմ ընդ նոսա, զի տեսանեն եւ ոչ տեսանեն. եւ լսեն եւ ոչ լսեն եւ ոչ առնուն ի միտ.
Ոչ առին ի միտ իմանալ, զի շլացան տեսանել աչօք իւրեանց, եւ իմանալ սրտիւք իւրեանց։
Լուարուք զայս, ժողովուրդ յիմար եւ անմիտ, որոց աչք են եւ ոչ տեսանեն, եւ ականջք՝ եւ ոչ լսեն։
Որդի մարդոյ, ի մէջ անօրէնութեանց նոցա՝՝ բնակեալ ես դու, որ աչս ունին տեսանելոյ՝ եւ ոչ տեսանեն, եւ ականջս լսելոյ՝ եւ ոչ լսեն. զի տուն դառնացողաց են։
Եւ ասեմ. Քաւ լիցի, Տէր Տէր։ Նոքա ասեն ցիս. Ո՞չ ապաքէն առակ է այդ որ ասիդ։
Բայց ձեր երանի է աչացդ զի տեսանեն, եւ ականջաց ձերոց՝ զի լսեն։
(որպէս գրեալ է. Ետ նոցա Աստուած հոգի յիմարութեան, աչս՝ որովք ոչ տեսանիցեն, եւ ականջս՝ որովք ոչ լսիցեն,) մինչեւ ցայսօր ժամանակի։