Զի մի է, եւ ոչ կրկին. եւ որդի եւ եղբայր ոչ գոյ նորա. եւ ոչ է վախճան ամենայն վաստակոյ նորա. եւ սակայն ակն նորա ոչ յագի մեծութեամբ. եւ արդ ո՞ւմ ջանամ ես, եւ զլանամ զանձն իմ ի բարութենէ. զի եւ այն ընդունայնութիւն է եւ զբաղումն չար։
Այսպէս ասէ Տէր. Կացէք ի ճանապարհս եւ դիտեցէք, եւ հարցէք զյաւիտենական շաւղաց Տեառն. եւ տեսէք ո՛ր է ճանապարհ բարի, եւ գնացէք ընդ նա, եւ գտջիք սրբութիւն անձանց ձերոց. եւ ասացին թէ՝ Ոչ երթիցուք։
Եւ զամենայն ինչ ցուցի ձեզ, զի այսպէս պարտ է վաստակել եւ դարմանել զհիւանդս, եւ յիշել զբանն Տեառն Յիսուսի, զոր ինքն իսկ ասաց. Երանելի է մանաւանդ տալն քան առնուլն։