Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն, բայց որ զկնի իմ գայ՝ հզօրագոյն է քան զիս, եւ ես չեմ բաւական բառնալ զկօշիկս նորա. նա մկրտեսցէ զձեզ ի Հոգին Սուրբ եւ ի հուր.
Որ ոք լուծցէ մի ինչ ի պատուիրանացս յայսցանէ ի փոքունց եւ ուսուսցէ այնպէս զմարդիկ՝ փոքր կոչեսցի յարքայութեան երկնից. իսկ որ արասցէ եւ ուսուսցէ՝ նա մեծ կոչեսցի յարքայութեան երկնից։
եւ ասէ ցնոսա. Որ ոք ընկալցի զմանուկս զայս յանուն իմ՝ զիս ընդունի, եւ որ զիս ընդունիցի՝ ընդունի զառաքիչն իմ. զի որ փոքրիկն է յամենեսին ի ձեզ՝ նա եղիցի մեծ։
Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայելի. Ասացի թէ տուն քո եւ տուն հօր քո շրջեսցին առաջի իմ մինչեւ ցյաւիտեան. եւ արդ ասէ Տէր. Քաւ լիցի ինձ. այլ զփառաւորիչս իմ փառաւորեցից, եւ որ արհամարհէն զիս՝ անարգեսցի։