49 Պատասխանի ետ Յովհաննէս եւ ասէ. Վարդապետ, տեսաք զոմն որ յանուն քո դեւս հանէր, եւ արգելաք զնա, զի ոչ շրջի ընդ մեզ։
Եւ Յովհաննէս արգելու զնա եւ ասէ. Ինձ պիտոյ է ի քէն մկրտել, եւ դու առ ի՞ս գաս։
Պատասխանի ետ Սիմովն եւ ասէ ցնա. Վարդապետ, զամենայն գիշերս աշխատ եղեաք, եւ ոչինչ կալաք. բայց վասն քո բանիդ արկցուք զգործիսս։
Եւ եղեւ ի մեկնելն նոցա ի նմանէ, ասէ Պետրոս ցՅիսուս. Վարդապետ, բարւոք է մեզ աստ լինել, եւ արասցուք երիս տաղաւարս, մի քեզ եւ մի Մովսիսի եւ մի Եղիայի։ Եւ ոչ գիտէր զինչ խօսէր։
եւ ասէ. Ո՞չ պատուիրելով պատուիրեցաք ձեզ մի՛ ուսուցանել յանունն յայն. եւ արդ ահաւասիկ լցէք զԵրուսաղէմ ուսմամբդ ձերով, եւ կամիք ածել ի վերայ մեր զարիւն զառնն զայնորիկ։
եւ արգելուին զմեզ խօսել հեթանոսաց զի ապրեսցին, զի կատարեսցեն զմեղս իւրեանց յամենայն ժամ. քանզի հասեալ է ի վերայ նոցա բարկութիւն մինչեւ ի սպառ։