Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 9:22 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

22 Եւ ասէ թէ՝ Պարտ է Որդւոյ մարդոյ բազումս չարչարել եւ անարգել ի քահանայապետից եւ ի ծերոց եւ ի դպրաց, եւ սպանանել եւ յերիր աւուր յառնել։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 9:22
24 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ եդից թշնամութիւն ի մէջ քո եւ ի մէջ կնոջդ, եւ ի մէջ զաւակի քո եւ ի մէջ զաւակի դորա. նա սպասեսցէ քում գլխոյ. եւ դու սպասեսցես նորա գարշապարի՝՝։


Զարթիր, սուր, ի վերայ Հովուի իմոյ, եւ ի վերայ առն ընկերի նորա, ասէ Տէր ամենակալ. հարից զՀովիւն եւ ցրուեսցին խաշինքն, եւ դարձուցից զձեռն իմ ի վերայ հովուաց։


Այլ ասեմ ձեզ, զի Եղիա եկեալ իսկ է. եւ ոչ ծանեան զնա, այլ արարին ընդ նա զոր ինչ կամեցան, նոյնպէս եւ Որդի մարդոյ չարչարելոց է ի նոցանէ։


եւ սպանցեն զնա, եւ յերիր աւուր յարիցէ։ Եւ տրտմեցան յոյժ։


եւ ասեն. Տէր, յիշեցաք զի մոլորեցուցիչն այն ասէր մինչ կենդանին էր, թէ՝ Յետ երից աւուրց յառնեմ.


Եւ սկսաւ ուսուցանել զնոսա թէ պարտ է Որդւոյ մարդոյ բազում չարչարանս ընդունել, եւ անարգել յերիցանց եւ ի քահանայապետից եւ ի դպրաց, եւ մեռանել եւ յերիր աւուր յառնել։


Եւ նոքա ոչ գիտէին զբանն, եւ երկնչէին հարցանել ցնա։


Բայց նախ պարտ է նմա բազումս չարչարել եւ խոտել յազգէս յայսմանէ։


ո՞չ զնոյնս պարտ էր չարչարել Քրիստոսի, եւ մտանել ի փառս իւր։


Եւ ասէ ցնոսա. Այս բանք են զոր խօսեցայ ընդ ձեզ, մինչ առ ձեզն էի թէ՝ Պարտ է լնուլ ամենայն գրելոցն յօրէնսն Մովսիսի եւ ի մարգարէս եւ ի սաղմոսս վասն իմ։


եւ ասէր թէ՝ Պարտ է Որդւոյ մարդոյ մատնել ի ձեռս մարդոց մեղաւորաց, եւ ի խաչ ելանել եւ յերրորդ աւուր յառնել։


Եւ զարմանային ամենեքեան ի վերայ մեծամեծացն Աստուծոյ։


եւ զի թաղեցաւ, թէ՝ եւ յարեաւ յաւուր երրորդի ըստ գրոց.


քննէին յորում եւ յորպիսի ժամանակի գուշակէր ի նոսա Հոգին Քրիստոսի, որ նախ չարչարանացն Քրիստոսի վկայէր, եւ յետ այնորիկ զփառացն։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ