20 Ասէ ցնոսա. Իսկ դուք զո՞ ոք ասէք զինէն թէ իցեմ։ Պատասխանի ետ Պետրոս եւ ասէ. ԶՔրիստոսն Աստուծոյ։
Զիա՞րդ թուի ձեզ վասն Քրիստոսի. ո՞յր որդի է։ Ասեն ցնա. Դաւթի։
Եւ Յիսուս լուռ կայր։ Պատասխանի ետ քահանայապետն եւ ասէ ցնա. Երդմնեցուցանեմ զքեզ յԱստուած կենդանի, զի ասասցես մեզ՝ թէ դո՞ւ ես Քրիստոսն Որդի Աստուծոյ։
Եւ եթէ տայցէք միայն ողջոյն բարեկամաց ձերոց, զի՞նչ աւելի առնէք. ո՞չ ապաքէն մաքսաւորք եւ մեղաւորք՝՝ զնոյն գործեն։
Եւ նա լուռ եւեթ կայր եւ չտայր ինչ պատասխանի։ Դարձեալ քահանայապետն հարցանէր զնա կրկին անգամ եւ ասէր. Դո՞ւ ես Քրիստոս Որդի Աստուծոյ օրհնելոյն։
Ասէ ցնոսա. Իսկ դուք զո՞ ուստեք ասէք զինէն թէ իցեմ։ Պատասխանի ետ Պետրոս եւ ասէ ցնա. Դու ես Քրիստոսն։
Ասէ ցնոսա. Եթէ ասացից ձեզ, սակայն ոչ հաւատայք.
Եւ նոցա պատասխանի տուեալ ասեն. ԶՅովհաննէս մկրտիչ. եւ այլք՝ ԶԵղիա. իսկ այլք թէ՝ Մարգարէ ոք յառաջնոցն յարեաւ։
Գտանէ սա նախ զեղբայր իւր զՍիմովն, եւ ասէ ցնա. Գտաք զՄեսիայն (որ թարգմանի Քրիստոսն)։
Պատասխանի ետ նմա Նաթանայէլ եւ ասէ. Ռաբբի, դու ես Որդի Աստուծոյ, դու ես թագաւորն Իսրայելի։
Ասէ ցնա. Այո, Տէր, ես հաւատացի եթէ դու ես Քրիստոսն, Որդի Աստուծոյ, որ յաշխարհ գալոց էիր։
Այլ այս այնչափ ինչ գրեցաւ, զի հաւատայցէք եթէ Յիսուս՝ Քրիստոս է, Որդի Աստուծոյ. եւ զի հաւատայցէք, եւ զկեանսն յաւիտենականս ընդունիցիք յանուն նորա։
Եկայք տեսէք զայր մի որ ասաց ինձ զամենայն որ ինչ իմ գործեալ է. միթէ նա՞ իցէ Քրիստոսն։
Եւ ասէին ցկինն թէ՝ Ոչ այսուհետեւ վասն քո խօսիցդ հաւատամք, զի մեզէն իսկ լուաք ի դմանէ, եւ գիտեմք եթէ դա է ճշմարտիւ Փրկիչ աշխարհաց։
Այլքն ասէին. Սա է Քրիստոսն. իսկ կէսքն ասէին. Միթէ ի Գալիլէէ՞ գալոց իցէ Քրիստոսն։
Բանայր եւ դնէր առաջի եթէ պարտ էր Քրիստոսի չարչարել եւ յառնել ի մեռելոց, եւ թէ՝ Նա է Քրիստոսն՝ Յիսուս զոր ես պատուիրեմ ձեզ։
Իբրեւ երթային զճանապարհայն, եկին ի ջուր ինչ, եւ ասէ ներքինին. Ահաւասիկ ջուր, զի՞նչ արգելու զիս ի մկրտելոյ։
Այլ Սաւղոս առաւել եւս զօրանայր եւ յաղթահարէր զՀրեայսն որ բնակեալ էին ի Դամասկոս. եւ խելամտեցուցանէր թէ սա է Քրիստոսն։
Ամենայն որ հաւատայ եթէ Յիսուս է Քրիստոսն՝ յԱստուծոյ ծնեալ է, եւ ամենայն որ սիրէ զծնողն՝ սիրէ եւ զծնեալն ի նմանէ։