Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 6:49 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

49 Իսկ որ լսէ զբանս իմ եւ ոչ առնէ, նման է առն, որ շինիցէ տուն ի վերայ հողոյ առանց հիման. զոր բախեաց գետ, եւ վաղվաղակի անկաւ, եւ եղեւ կործանումն տանն այնորիկ մեծ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 6:49
30 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Որ գնայ արդարութեամբ՝ գտցէ օգնականութիւն, իսկ որ ելանէ ի թեւր ճանապարհ՝ նովին՝՝ վարակեսցի։


Եւ արդ գան առ քեզ որպէս ժողովեալք ի ժողովուրդ, եւ նստին առաջի քո՝՝ ժողովուրդն իմ լսել զբանս քո, եւ ոչ առնեն զնոսա. զի ստութիւն է ի բերանս նոցա, եւ զհետ պղծութեան իւրեանց գնան սիրտք իւրեանց։


Եւ ոչ արարից այց դստերաց ձերոց յորժամ պոռնկեսցին, եւ հարսանց ձերոց՝ յորժամ շնասցին. զի նոքա ընդ պոռնիկս թաթաւէին եւ ընդ նուիրեալսն զոհէին, եւ ժողովուրդն քո որ ոչ իմանայր զայն՝ խառնակէր ընդ պոռնիկս։


զամենայն ինչ զոր ասիցեն ձեզ՝ արարէք եւ պահեցէք, բայց ըստ գործոցն նոցա մի՛ առնէք, զի ասեն եւ ոչ առնեն։


Եւ յայնժամ գայթակղեսցեն բազումք, եւ զմիմեանս մատնեսցեն եւ ատեսցեն զմիմեանս։


եւ զի ոչ ունին արմատս յանձինս, այլ առ ժամանակ մի են, ապա ի հասանել նեղութեան կամ հալածման վասն բանին՝ վաղվաղակի գայթակղին։


Եւ ծառայ որ գիտիցէ զկամս տեառն իւրոյ եւ ոչ պատրաստիցէ՝՝ ըստ կամաց նորա՝ արբցէ գան բազում։


Եւ քաղաքացիքն նորա ատէին զնա, առաքեցին հրեշտակս զկնի նորա, եւ ասեն թէ՝ Ոչ կամիմք թագաւորել դմա ի վերայ մեր։


Բայց զթշնամիսն իմ զայնոսիկ որ ոչն կամէին զիս թագաւորել ի վերայ նոցա, ածէք այսր, եւ սպանէք առաջի իմ։


Զի՞ կոչէք զիս Տէր, Տէր, եւ զոր ասեմն ոչ առնէք։


Նման է առն որ շինիցէ տուն, որ փորեաց եւ խորեաց, եւ եդ հիմն ի վերայ վիմի. ի յառնել հեղեղաց բախեաց գետ զտունն, եւ ոչ կարաց շարժել զնա. զի հաստատեալ էր հիմնն ի վերայ վիմի։


Եւ իբրեւ կատարեաց զամենայն բանս իւր ի լսելիս ժողովրդեանն, եմուտ ի Կափառնայում։


Ամենայն ուռ որ յիս է եւ ոչ բերէ պտուղ՝ կտրէ զնա. եւ ամենայն որ բերէ պտուղ՝ սրբէ զնա, զի առաւել եւս պտղաբեր լիցի։


Քանզի գիտեմ ես եթէ յետ իմոյ մեկնելոյ գայցեն գայլք յափշտակողք ի ձեզ, որ ոչ խնայեսցեն հօտին։


Եւ ըստ ամենայն ժողովրդոցն բազում անգամ պատժեալ զնոսա՝ բռնադատէի հայհոյել. առաւել եւս մոլեալ ի վերայ նոցա՝ հալածէի մինչեւ յարտաքին քաղաքսն։


Վասն այնորիկ եւ ես, զի ոչ եւս ունէի ժոյժ, առաքեցի գիտել զհաւատսն ձեր, գուցէ արդեւք փորձեաց եւ զձեզ փորձիչն, եւ ընդունայն լինիցի ջանն մեր։


Զի եթէ փախուցեալք ի պղծութեանց աշխարհի՝ գիտութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի, եւ դարձեալ ընդ նոյնս շաղեալք պատիցին, եղեւ նոցա վախճանն չար քան զառաջինն։


Առ ի մէնջ ելին, այլ ոչ էին ի մէնջ. զի եթէ ի մէնջ էին, ապա առ մեզ մնային. այլ զի յայտնի լինիցին եթէ ոչ էին ամենեքեան նոքա ի մէնջ։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ