42 Ելանէին եւ դեւք ի բազմաց, աղաղակէին եւ ասէին եթէ՝ Դու ես Որդի Աստուծոյ։ Եւ նա սաստէր եւ ոչ տայր նոցա թոյլ խօսել, զի գիտէին զնա թէ Քրիստոսն է։
Եւ եղեւ ընդ աւուրսն ընդ այնոսիկ ել ի լեառն կալ յաղօթս, եւ հանէր զգիշերն ի գլուխ յաղօթսն Աստուծոյ։
Ասէ ցնոսա Յիսուս. Իմ կերակուր այն է՝ զի արարից զկամս այնորիկ որ առաքեացն զիս, եւ կատարեցից զգործն նորա։
Իսկ իբրեւ ետես ժողովուրդն եթէ Յիսուս ոչ է անդ եւ ոչ աշակերտքն նորա, առին նոքա զնաւսն, եւ եկին ի Կափառնայում խնդրել զՅիսուս։
Իսկ իբրեւ եկին առ նա Սամարացիքն, աղաչէին զնա լինել առ նոսա. եւ եղեւ անդ աւուրս երկուս։
Եւ բռնադատեցին զնա եւ ասեն. Առ մեզ ագիր, զի ընդ երեկս է եւ տարաժամեալ է օրս։ Եւ եմուտ ագանել անդ ընդ նոսա։
Եւ նա ելեալ սկսաւ քարոզել յոյժ եւ հռչակ հարկանել զբանն, մինչ ոչ եւս կարող լինել նմա յայտնապէս ի քաղաք մտանել, այլ արտաքոյ յանապատ տեղիս էր. եւ գային առ նա յամենայն կողմանց։