22 Եւ ամենեքին վկայէին նմա, եւ զարմանային ընդ բանս շնորհացն որ ելանէին ի բերանոյ նորա, եւ ասէին. Ո՞չ սա է որդին Յովսեփայ։
Աստուած մեր ապաւէն եւ զօրութիւն, օգնական ի վերայ նեղութեանց որ գտին զմեզ յոյժ՝՝։
Գոչեցին եւ խռովեցան ջուրք նոցա, խռովեցան լերինք ի զօրութենէ նորա։
Շրթունք արանց արդարոց բղխեսցեն՝՝ զշնորհս, բերան ամպարշտաց կործանեսցի։
Զիմաստունս եւ զհանճարեղս՝ անմիտս կոչեն, եւ որ քաղցր են բանիւք՝ աւելի եւս լուիցեն։
Ոսկի խնձոր ընդ սարդիոն յեռեալ, այնպէս է խօսել բանս իմաստունս։
Բանք բերանոյ իմաստնոյ՝ շնորհք, եւ շրթունք անմտի ընկղմեն զնա։
Կոկորդ նորա լի քաղցրութեամբ, եւ ամենեւին ցանկալի։ Այն է եղբօրորդին իմ, եւ այն է մերձաւոր իմ, դստերք Երուսաղեմի։
Տէր Տէր տայ՝՝ ինձ լեզու խրատու, զի գիտացից խօսել ի ժամու զբանն. պատրաստեաց զիս ընդ առաւօտս. յաւել ինձ ունկն ի լսել.
Զարմանային ամենեքեան որ լսէին ի նմանէ՝ ընդ իմաստութիւնն եւ ընդ պատասխանիս նորա։
Եւ իբրեւ տեսին զնա, սքանչացան. եւ ասէ ցնա մայրն իւր. Որդեակ, զի՞նչ գործ գործեցեր դու ընդ մեզ. ահաւասիկ հայր քո եւ ես տառապէաք, խնդրէաք զքեզ։
Զի ես տաց ձեզ բերան եւ իմաստութիւն, որում ոչ կարիցեն կալ հակառակ կամ տալ պատասխանի ամենայն հակառակորդքն ձեր։
Եւ սկսաւ ասել ցնոսա. Այսօր լցան գիրքս այս յականջս ձեր։
Գտանէ Փիլիպպոս զՆաթանայէլ եւ ասէ ցնա. Զորմէ գրեաց Մովսէս յօրէնսն՝ եւ մարգարէքն, գտաք զՅիսուս զորդի Յովսեփայ ի Նազարեթէ։
եւ ասէին. Ո՞չ սա է Յիսուս որդին Յովսեփու, զորոյ մեք գիտեմք զհայրն եւ զմայր. իսկ արդ զիա՞րդ ասէ եթէ՝ Ես յերկնից իջի։
Պատասխանի ետուն սպասաւորքն եւ ասեն. Ոչ երբեք այնպէս խօսեցաւ մարդ որպէս այրն այն։
եւ ոչ կարէին զդէմ ունել զիմաստութեանն եւ զհոգւոյն որով խօսէր։
զբանն ողջմտութեան, անպարսաւ լինել, զի որ հակառակորդն իցէ՝ յամօթ լիցի, եւ մի՛ ինչ ունիցի ասել զմէնջ չարութիւն։