21 Եւ նոքա անդրէն աղաղակէին եւ ասէին. Ի խաչ հան՝՝ զդա։
Եւ նոքա դարձեալ աղաղակէին յուզեալք ի քահանայապետիցն՝՝. Ի խաչ հան զդա։
Դարձեալ Պիղատոս սկսաւ խօսել, քանզի կամէր արձակել զՅիսուս։
Եւ նա երիցս ասէ ցնոսա. Զի՞նչ չար արար սա. ոչինչ վնաս մահու գտի ի սմա, խրատեցից զսա եւ արձակեցից։
Եւ նոքա ստիպէին մեծաձայն եւ խնդրէին զնա ի խաչ հանել, եւ զօրանային բարբառք նոցա եւ քահանայապետիցն։
Եւ նոքա աղաղակէին. Բարձ ի մէնջ, բարձ ի մէնջ, եւ հան զդա ի խաչ։ Ասէ ցնոսա Պիղատոս. Ես զթագաւորդ ձեր ի խա՞չ հանիցեմ։ Պատասխանի ետուն քահանայապետքն. Չիք մեր թագաւոր բաց ի կայսերէ։
եւ ոչ մի ինչ պատճառս մահու գտեալ՝ խնդրեցին ի Պիղատոսէ սպանանել զնա։