70 Եւ ասեն ամենեքեան. Ուրեմն դու ես Որդի՞ն Աստուծոյ։ Եւ նա ասէ ցնոսա. Դուք ասէք թէ ես եմ։
Ընկալարուք զխրատ նորա զի մի՛ բարկասցի Տէր, եւ կորնչիցիք ի ճանապարհացն արդարութեան,
Տէր՝՝ ասաց ցիս. Որդի իմ ես դու, եւ ես այսօր ծնայ զքեզ.
Պատասխանի ետ Յուդա որ մատնելոցն էր զնա եւ ասէ. Միթէ ե՞ս իցեմ, վարդապետ։ Ասէ ցնա. Դու ասացեր։
Ասէ ցնա Յիսուս. Դու ասացեր. բայց ասեմ ձեզ. Յայսմ հետէ տեսանիցէք զՈրդի մարդոյ նստեալ ընդ աջմէ Զօրութեանն եւ եկեալ ընդ ամպս երկնից։
Եւ Յիսուս եկաց առաջի դատաւորին. եհարց ցնա դատաւորն եւ ասէ. Դո՞ւ ես թագաւորն Հրէից։ Եւ Յիսուս ասէ. Դու ասես։
եթէ յուսացաւ յԱստուած, փրկեսցէ այժմ զդա, եթէ կամի զդա. քանզի ասաց եթէ Աստուծոյ Որդի եմ։
Իսկ հարիւրապետն եւ որ ընդ նմա պահէին զՅիսուս՝ իբրեւ տեսին զշարժումնն եւ զեղեալսն, երկեան յոյժ եւ ասեն. Արդարեւ Աստուծոյ Որդի էր սա։
Եւ ահա ձայն յերկնից որ ասէր. Դա է Որդի իմ սիրելի ընդ որ հաճեցայ։
Եւ մատուցեալ փորձիչն ասէ ցնա. Եթէ Որդի ես Աստուծոյ, ասա զի քարինքս այսոքիկ հաց լինիցին։
Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Դու ասացեր թէ ես եմ՝՝. բայց տեսանիցէք զՈրդի մարդոյ նստեալ ընդ աջմէ Զօրութեան, եւ եկեալ ընդ ամպս երկնից։
Եւ հարց զնա Պիղատոս եւ ասէ. Դո՞ւ ես թագաւորն Հրէից։ Նա պատասխանի ետ նմա եւ ասէ. Դու ասես։
Եւ նոքա ասեն. Զի՞նչ եւս պիտոյ է մեզ վկայութիւն, զի մեզէն իսկ լուաք ի բերանոյ դորա։
Իսկ Պիղատոս եհարց զնա եւ ասէ. Դո՞ւ ես թագաւորն Հրէից։ Նա պատասխանի ետ նմա եւ ասէ. Դու ասացեր։
Եւ ընդ արեւուն մտանել, ամենեքին որոց էին հիւանդք ի պէսպէս ցաւս՝ բերէին զնոսա առ նա. եւ նա իւրաքանչիւր ումեք ի նոցանէ դնէր ձեռս եւ բժշկէր զնոսա։
Եւ ես տեսի եւ վկայեցի եթէ՝ Սա է Որդին Աստուծոյ։
Պատասխանի ետ նմա Նաթանայէլ եւ ասէ. Ռաբբի, դու ես Որդի Աստուծոյ, դու ես թագաւորն Իսրայելի։
Ես եւ Հայր իմ մի եմք։
իսկ զոր Հայր սրբեաց եւ առաքեաց յաշխարհ, դուք ասէ՞ք թէ՝ Հայհոյես, զի ասացի թէ Որդի Աստուծոյ եմ։
Ասէ ցնա Պիղատոս. Ապա թէ այդպէս իցէ, թագաւո՞ր ոմն ես դու։ Պատասխանի ետ Յիսուս. Դու ասես թէ թագաւոր իցեմ. բայց ես յայդ իսկ ծնեալ եմ, եւ ի դոյն իսկ եկեալ եմ յաշխարհ, զի վկայեցից ճշմարտութեանն. ամենայն որ ի ճշմարտութենէ է՝ լսէ բարբառոյ իմոյ։
Պատասխանի ետուն նմա Հրեայքն. Մեք օրէնս ունիմք, եւ ըստ օրինաց մերոց պարտի մեռանել, զի զանձն իւր Որդի Աստուծոյ արար։