60 Ասէ Պետրոս. Այր դու, չգիտեմ զինչ խօսիսդ։ Եւ առժամայն մինչդեռ նա զայն ասէր, խօսեցաւ հաւ։
Ասէ ցնա Յիսուս. Ամէն ասեմ քեզ զի յայսմ գիշերի մինչչեւ հաւու խօսեալ իցէ, երիցս ուրասցիս զիս։
Եւ նա ասէ ցնա. Ասեմ քեզ, Պետրէ, չիցէ այսօր հաւու խօսեալ՝ մինչեւ երիցս ուրասցիս զիս չգիտել։
Եւ իբրեւ ժամ մի անց ի վերայ, այլ ոմն վիճէր եւ ասէր. Ստոյգ եւ սա ընդ նմա էր, քանզի Գալիլեացի է։
Դարձաւ Տէր եւ հայեցաւ ի Պետրոս. եւ յիշեաց Պետրոս զբանն Տեառն զոր ասաց ցնա. Մինչչեւ հաւու խօսեալ իցէ, երիցս ուրասցիս չգիտել զիս։
Դարձեալ ուրացաւ Պետրոս, եւ վաղվաղակի հաւ խօսեցաւ։