58 Եւ յետ սակաւ միոյ այլ ոմն ետես զնա եւ ասէ. Եւ դու ի նոցանէ ես։ Եւ Պետրոս ասէ. Այր դու, չեմ ի նոցանէ։
Իսկ Պետրոս ուրացաւ եւ ասէ. Ոչ գիտեմ զնա, կին դու։
Եւ Սիմովն Պետրոս կայր անդ եւ ջեռնոյր. ասեն ցնա. Միթէ եւ դո՞ւ յաշակերտաց անտի նորա իցես։ Նա ուրացաւ եւ ասէ թէ՝ Չեմ։
Եւ ասէ մի ոմն ի ծառայից քահանայապետին, ազգական այնորիկ զորոյ զունկն եհատ Պետրոս. Ո՞չ ես իսկ տեսի զքեզ ի պարտիզի անդ ընդ նմա։