Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 22:42 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

42 եւ ասէր. Հայր, եթէ կամիս, անցո զբաժակս զայս յինէն. բայց ոչ իմ կամք, այլ քոյդ լիցին։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 22:42
21 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Զինէն շշնջէին ամենայն թշնամիք իմ. խորհեցան չար ի վերայ իմ.


Զարթիր, զարթիր, արի կաց, Երուսաղէմ, որ արբեր ի ձեռանէ Տեառն զբաժակն բարկութեան նորա. զբաժակն կործանման, զբաժակն սրտմտութեան, զոր արբերն եւ թափեցեր՝՝։


Այսպէս ասէ Տէր Աստուած որ դատի զժողովուրդ իւր՝՝. Ահաւադիկ ի բաց արարի ի ձեռանէ քումմէ զբաժակն կործանման, զբաժակն՝՝ սրտմտութեան իմոյ, եւ ոչ եւս յաւելցես ըմպել զնա։


Զի այսպէս ասէ ցիս Տէր Աստուած Իսրայելի. Առ զբաժակ գինւոյս անապակիս այսորիկ ի ձեռաց իմոց, եւ արբուսցես զդա ամենայն ազգաց առ որս առաքեմ զքեզ.


Յայնմ ժամանակի պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Գոհանամ զքէն, Հայր, Տէր երկնի եւ երկրի, զի ծածկեցեր զայս յիմաստնոց եւ ի գիտնոց, եւ յայտնեցեր տղայոց։


Այո, Հայր, զի այսպէս հաճոյ եղեւ առաջի քո։


Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Ոչ գիտէք զինչ խնդրէք. կարէ՞ք ըմպել զբաժակն զոր ես ըմպելոց եմ. կամ զմկրտութիւնն զոր ես մկրտելոց եմ՝ մկրտել։՝՝ Ասեն ցնա. Կարող եմք։


Եւ մատուցեալ յառաջ սակաւիկ մի, անկաւ ի վերայ երեսաց իւրոց, կաց յաղօթս եւ ասէ. Հայր իմ, եթէ հնար է, անցցէ բաժակս այս յինէն. բայց ոչ որպէս ես կամիմ, այլ որպէս դու։


Դարձեալ երկրորդ անգամ չոգաւ, եկաց յաղօթս Յիսուս եւ ասէ. Հայր իմ, եթէ հնար իցէ՝՝ անցանել յինէն բաժակիս այսմիկ, ապա թէ ոչ՝ արբից զսա՝՝, եղիցին կամք քո։


Եթող զնոսա եւ գնաց, կաց յաղօթս երրորդ անգամ, եւ դարձեալ զնոյն բան ասաց։


եկեսցէ արքայութիւն քո. եղիցին կամք քո որպէս յերկինս՝ եւ յերկրի.


Եւ ասէ. Աբբա Հայր, ամենայն ինչ քեզ հնարաւոր է, անցո զբաժակս զայս յինէն. բայց ոչ որպէս ես կամիմ, այլ որպէս դու կամիս։


Եւ Յիսուս ասէ. Հայր, թող դոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն։ Եւ ի բաժանել զհանդերձս նորա արկին վիճակս։


Ասէ Յիսուս ցՊետրոս. Արկ զսուրդ անդրէն ի պատեանս իւր. զբաժակն զոր ետ ինձ Հայր՝ ո՞չ ըմպիցեմ զնա։


Ասէ ցնոսա Յիսուս. Իմ կերակուր այն է՝ զի արարից զկամս այնորիկ որ առաքեացն զիս, եւ կատարեցից զգործն նորա։


Ոչ կարեմ ես յանձնէ առնել եւ ոչ ինչ. այլ որպէս լսեմ, դատիմ, եւ դատաստանն իմ արդար է. զի ոչ խնդրեմ զկամս իմ, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս։


Զի իջի ես յերկնից, ոչ զի զկամս իմ արարից, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս։


Եւ ի չանսալն նորա՝ լռեցաք, ասեմք. Տեառն կամք լիցին։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ