34 Եւ նա ասէ ցնա. Ասեմ քեզ, Պետրէ, չիցէ այսօր հաւու խօսեալ՝ մինչեւ երիցս ուրասցիս զիս չգիտել։
Ասէ ցնա Յիսուս. Ամէն ասեմ քեզ զի յայսմ գիշերի մինչչեւ հաւու խօսեալ իցէ, երիցս ուրասցիս զիս։
Յայնժամ սկսաւ նզովել եւ երդնուլ թէ՝ Ոչ գիտեմ զայրն։ Եւ իսկոյն հաւ խօսեցաւ։
Եւ ասէ ցնա Յիսուս. Ամէն ասեմ քեզ թէ դու իսկ յայսմ գիշերի մինչչեւ հաւու խօսեալ իցէ՝ երիցս ուրասցիս զիս։
Եւ նա ասէ ցնա. Տէր, ընդ քեզ պատրաստ եմ ե՛ւ ի բանտ ե՛ւ ի մահ երթալ։
Եւ ասէ ցնոսա. Յորժամ առաքեցի զձեզ առանց քսակի եւ մախաղի եւ կօշկաց, միթէ կարօտացա՞յք իմիք։
Դարձաւ Տէր եւ հայեցաւ ի Պետրոս. եւ յիշեաց Պետրոս զբանն Տեառն զոր ասաց ցնա. Մինչչեւ հաւու խօսեալ իցէ, երիցս ուրասցիս չգիտել զիս։
Պատասխանի ետ Յիսուս. Զա՞նձն քո դիցես ի վերայ իմ. ամէն ամէն ասեմ քեզ. Չեւ իցէ հաւու խօսեալ, մինչ դու երիցս ուրասցիս զիս։
Դարձեալ ուրացաւ Պետրոս, եւ վաղվաղակի հաւ խօսեցաւ։