12 Եւ նա ցուցցէ ձեզ վերնատուն մի մեծ զարդարեալ, եւ անդ պատրաստեսջիք։
եւ ասասջիք ցտանուտէր տանն. Վարդապետ ասէ քեզ. Ո՞ւր են վանքն իմ, յորում զպասեքն ուտիցեմ աշակերտօքս հանդերձ։
Եւ գնացեալ գտին որպէս եւ ասացն նոցա, եւ պատրաստեցին զպասեքն։
եւ զի ոչ էր պիտոյ եթէ ոք վկայեսցէ վասն մարդոյ, զի ինքն իսկ գիտէր զինչ կրէր ի մարդն։
Ասէ ցնա երիցս անգամ. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս։ Տրտմեցաւ Պետրոս, զի ասացն ցնա երիցս թէ՝ Սիրե՞ս զիս. եւ ասէ ցնա. Տէր, դու զամենայն գիտես. եւ դու իսկ զամենայն ճանաչես եւ եթէ՝՝ սիրեմ զքեզ։ Ասէ ցնա Յիսուս. Արածեա զոչխարս իմ։
Եւ իբրեւ մտին, ելին ի վերնատունն ուր վանքն իսկ էին, Պետրոս եւ Յակովբոս, Յովհաննէս եւ Անդրէաս, Փիլիպպոս եւ Թովմաս, Բարթողոմէոս եւ Մատթէոս, Յակովբոս Ալփեան եւ Շմաւոն Նախանձայոյզ եւ Յուդա Յակովբեան։
Էին լապտերք բազումք ի վերնատանն ուր էաք ժողովեալ։