Այսպէս ասէ Տէր ամենակալ. Եթէ ի ճանապարհս իմ գնասցես, եւ զհրամանս իմ պահեսցես, դու դատեսցիս զտուն իմ. եւ եթէ պահեսցես զսրահս իմ, եւ տաց քեզ որ շրջիցին ի մէջ դոցա որ կանդ աւադիկ՝՝։
որ նորոգեսցէ զմարմին խոնարհութեան մերոյ, կերպարանակից լինել մարմնոյ փառաց իւրոց, ըստ զօրութեանն առ ի կարող լինելոյ հնազանդեցուցանել ընդ իւրեւ զամենայն։
Երանի սրբոցն, որք ունին՝՝ բաժին ի յարութեանն առաջնում. ի վերայ սոցա երկրորդ մահն ոչ ունի իշխանութիւն, այլ եղիցին քահանայք Աստուծոյ եւ Տեառն Յիսուսի՝՝ Քրիստոսի. եւ թագաւորեսցեն ընդ նմա հազար ամ։
Եւ ասէ ցիս. Մի՛ անկանիր առաջի իմ եւ երկիր պագաներ՝՝. քանզի եւ ես ծառայակից քո եմ եւ եղբարց քոց որ պահեսցեն զբան մարգարէութեան գրոյս այսորիկ. Աստուծոյ երկիր պագ։