49 Եւ ասէ ցնոսա. Զի՞ խնդրէիք զիս, ո՞չ գիտէիք եթէ ի տան Հօր իմոյ պարտ է ինձ լինել։
Զինէն շշնջէին ամենայն թշնամիք իմ. խորհեցան չար ի վերայ իմ.
Ահա ես առաքեմ զհրեշտակ իմ, եւ տեսցէ զճանապարհս իմ՝՝ առաջի իմ. եւ յանկարծակի եկեսցէ ի տաճար իւր Տէր զոր դուքն խնդրէք, եւ հրեշտակն ուխտի զոր դուք կամիք. ահաւադիկ գայ, ասէ Տէր ամենակալ։
Եւ եմուտ Յիսուս ի տաճարն եւ եհան արտաքս զամենեսին որ վաճառէինն եւ գնէին ի տաճարի անդ. եւ զսեղանս հատավաճառացն կործանեաց եւ զաթոռս աղաւնեվաճառացն.
Եւ իբրեւ տեսին զնա, սքանչացան. եւ ասէ ցնա մայրն իւր. Որդեակ, զի՞նչ գործ գործեցեր դու ընդ մեզ. ահաւասիկ հայր քո եւ ես տառապէաք, խնդրէաք զքեզ։
Ասէ ցնոսա Յիսուս. Իմ կերակուր այն է՝ զի արարից զկամս այնորիկ որ առաքեացն զիս, եւ կատարեցից զգործն նորա։
Եւ Յիսուս պատասխանի ետ նոցա. Հայր իմ մինչեւ ցայժմ գործէ եւ ես գործեմ։
Այլ ես ունիմ վկայութիւն մեծ եւս քան զՅովհաննու. զգործսն զորս ետ ցիս Հայր զի կատարեցից զնոսա, նոքին իսկ գործքն զոր գործեմ՝ վկայեն վասն իմ, եթէ Հայր առաքեաց զիս։
Զի իջի ես յերկնից, ոչ զի զկամս իմ արարից, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս։
Եւ որ առաքեացն զիս՝ ընդ իս է. ոչ եթող զիս միայն, զի ես զհաճոյս նորա առնեմ հանապազ։
Եւ ինձ պարտ է գործել զգործս այնորիկ որ առաքեացն զիս, մինչ աւուր կայ. գայ գիշեր, յորժամ ոչ ոք կարէ գործել։